×


Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Երիտասարդական նվագախումբը Օդեսայում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն օրերս անակնկալ մատուցեց երեւանցիներին եւ մեկնեց հյուրախաղերի: Սեպտեմբերի 5-ին նվագախումբը` գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Օդեսա քաղաքի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Համերգը տեղի է ունեցել “Օդեսան դիմավորում է ընկերներին” փառատոնի շրջանակներում: Ելույթը նվիրված էր Օդեսա քաղաքի 217-ամյակին: Sergey Smbatyan Երիտասարդական նվագախմբի հետ ելույթ են ունեցել նաեւ դաշնակահարներ Ջուլիա Ջիլբերկվիտը Միացյալ Նահանգներից եւ Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բոտվինովը: Համերգի ընթացքում հնչել են Սեզար Ֆռանկի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Հիշեցնենք, նվագախումբը պատրաստվում է համերգային ծրագրով կրկին մեկնել  եվրոպական երկրներ: Երաժիշտները ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ համերգ են տալու Բրյուսելի թագուհու դահլիճում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Հայաստանի պետական  երիտասարդական նվագախմբի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW