Ի՞նչ անակնկալ է երգչուհին մատուցել հայրիկին :)
BRAVO.am-ն արդեն պատմել է Հրաչյա Հարությունյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի մասին, որին ներկա է եղել նաեւ դերասանի դուստրը` Սիրուշոն, ամուսնու` Լեւոն Քոչարյանի հետ:
“Շատ յուրահատուկ օր է ինձ համար, հաճելի զգացողություն: Փոքր հասակից տեսել եմ հորս կատարած աշխատանքը, սովորել ու ուրախացել դրանով: Այսօր իր համար մի անակնկալ եմ պատրաստել. երգելուց բացի կլինի նաեւ մի բան, որը կարծում եմ` շատերին կզարմացնի ու շատերի համար կբացահայտվի Հրաչյա Հարությունյան արտիստի այդ կողմը:)”,- BRAVO.am-ին ասել է Սիրուշոն, իսկ հոբելյանական երեկոյի ավարտին մատուցել սպասված անակնկալը:
“Ցանկությունս այնքան մեծ է, որ պատմեմ հորս, իր կատարած աշխատանքի մասին, բայց հասկանում եմ, որ չեմ կարող ասել. դա ոչ խոսքերով է ասվում, ոչ` նկարագրությամբ... Հայրս մեծ մարդ է, իմաստուն մարդ, ես շատ փոքր եմ, որ խոսեմ իր աշխատանքի մասին, ես կարող եմ միայն նայել ու հիանալ իր աշխատանքով, համեստությամբ, մոտեցմամբ”,- նշել է Սիրուշոն:
“Այսօր շատ արտասովոր իրավիճակ է մեր ընտանիքի համար...”,-ասել է երգչուհին ու հայրիկին մատուցել իր անակնկալը` այն անակնկալ համարելով նաեւ իր եւ բոլոր ներկաների համար:
Սիրուշոն բեմ է բերել մի արկղ, նշել, որ հայրը դեռ չի կռահում, թե ինչ կա այնտեղ, առաջարկել, որ Հրաչյա Հարությունյանը բացի այն, իսկ ներկաներին ասել է. “Դուք դեռ շատ բան չգիտեք իր մասին:)”:
Արկղը բացելուց հետո երգչուհին խնդրել է հորը չմերժել իրեն: Արկղում փոքր երեք գնդակ եւ գլխարկներ են եղել: Երաժշտության ուղեկցությամբ` Հրաչյա Հարությունյանը ներկաներին ցուցադրել է մոտ 30 տարի առաջ կրկեսում կիրառած ձեռնածուի հնարքները, իսկ Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը, միանալով դահլիճից հնչող ծափերին, ոգեւորել են իրեն:):
“Շնորհակալություն, որ չմերժեցիր”,-ասել է Սիրուշոն, իսկ հայրն ավելացրել է, որ չէր կարող դստերը մերժել:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: