Թաց “աստղերը” Bravo.am-ում:) Կիրակի օրը Վարդավառը ջրելով ու ջրվելով անցկացրի՞ք. այս նյութը տոնի համատեքստում է:): Եթե այսօրվա տապը ձեր գիտակցության վրա չի ազդել, ու հիմա շատ զով վայրում, զովացուցիչ ըմպելիքը ձեռքներդ, Bravo.am-ին եք հետեւում:), ուրեմն հաստատ կհիշեք. պատմել ենք այս ամռան ամենաթաց ֆոտոշարքի նկարահանումների մասին, այո, այո, ընթացքի լուսանկարներն էլ եք տեսել` http://www.bravo.am/news/vardavar/ : :) Հայ հայտնիներին Սիրահարների այգում ջրում էր նախագծի հեղինակ Արա Ասլանյանը, ջրված կամ ջրվելու պահին լուսանկարում “աստղային” Վարդավառի համահեղինակ Առնոս Մարտիրոսյանը: Այսօր ձեզ ենք ներկայացնում «Վարդավառ 2010» ֆոտոշարքի մի մասը: Ջրային լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում կբացվի այս շաբաթվա վերջին, «թաց» նկարները կգտնեք նաեւ EL STYLE ամսագրի նոր համարում: Ջրված հայտնիներով կարող եք հիանալ մեկ շաբաթ:): Գրեթե բոլորը նկարվել են. քո սիրելի «աստղին», որ փնտրես, կգտնես:): Հիշեցնենք` Արա Ասլանյանն այս նախագիծն իրականացնում է անցյալ տարվանից: Հայտնիներին առաջին անգամ է ջրում:): “Մի ամսագրի խորհրդատու էի նախորդ տարի, առաջարկեցի “Հայկական տոներ” խորագիր ստեղծել ու ամեն սեզոնին մի տոնի համատեքստում ֆոտոշարք ներկայացնել: Ինձ ընդամենը վեց կադր էր պետք, սոցիալական ցանցերից մեկում գրեցի` ժողովուրդ, ո՞վ է ուզում ջրվելու գալ, ահավոր լիքը նկարեցինք, բոլորը հավեսի էին ընկել, կայֆ էր”,- Bravo.am-ին ասաց դիզայներ-նկարիչը: Շնորհավորում ենք Արային ու Առնոսին հետաքրքիր նախաձեռնության, հայտնիներին էլ` «թաց» նկար ունենալու կապակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: