×


Վիլյամ եւ Քեթրին

Վիլյամ եւ Քեթրին

Զույգը մասնակցել է “BAFTA Brits To Watch” երեկոյին Հուլիսի 10-ին Լոս-Անջելեսում տեղի է ունեցել “BAFTA Brits To Watch” երեկոն, որն իրենց ներկայությամբ պատվել են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին` Վիլյամն ու Քեթրինը: Երեկոյի նպատակն էր ուշադրության արժանացնել բրիտանացի երիտասարդ կինոգործիչներին եւ աջակցել նրանց: Երեկույթին ներկա էին հանրահայտ բազմաթիվ դերասաններ ու հյուրեր: William and Cate Այս տարի “BAFTA Brits To Watch” նախագիծն իր հովանու տակ է վերցրել   42 ռեժիսորի, պրոդյուսերի, սցենարիստի եւ դերասանի: Սկսնակ ստեղծագործողները հնարավորություն ստացան երեկոյի ընթացքում շփվել ոչ միայն արքայազն Վիլյամի, ով եւ հովանավորում է նախագիծը, նրա տիկնոջ` Քեթրինի, այլ նաեւ հոլիվուդյան սիրված ու ճանաչված "աստղերի"` Նիկոլ Քիդմանի, Բարբարա Սթրեյզանդի, Ջենիֆեր Լոպեսի, Թոմ Հենքսի, Քվենտին Տարանտինոյի եւ ուրիշների հետ: Բոլորին, իհարկե, հետաքրքրում է` ինչ էր կրում Քեթրինը:): Այս երեկոյի համար նա ընտրել էր  “Ալեքսանդր ՄաքՔուին” նորաձեւության տան երեկոյան զգեստներից մեկը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW