×


Փարաջանովը հաղթեց

Փարաջանովը հաղթեց

Կայացավ “ArmNet Awards 2010”-ը “Հաճելի է, որ կտրվել եք վիրտուալ իրականությունից եւ բախվել դառը իրականության հետ:)”: Այս խոսքերով ողջունեց կատակասեր Արսեն Գրիգորյանը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումի սրահի հյուրերին: Դեկտեմբերի 4-ին կայացավ “ArmNet Awards 2010”  մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Mikhayel Ilyichov & Vladislav Tsipukhlin Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսի շրջանակներում Երեւան էին ժամանել ու մրցույթի ժյուրիի կազմի մեջ էին Opdesign.ca-ի գլխավոր տնօրեն Ջորջ Փափազյանը, ԱՊՀ-ում Opera Software-ի Հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսայեւը, Rutube-ի տնօրեն Միխայիլ Իլյիչովը, vkontakte.ru-ի Հանրային կապերի մենեջեր Վլադիսլավ Ցիպլուխինը, ROCID-ի Հանրային կապերի տնօրեն Իննա Սմբատյանը, ինտերնետային մարկետինգի մասնագետ Ֆեդերիկո Իմպարատան: “ArmNet Awards 2010” “ArmNet Awards 2010”-ի ժյուրիի նախագահ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց` ժյուրիի միջազգային  ներկայացուցիչների առաջ ամաչելու խնդիր չի եղել:). “Տպավորություն կար` եղածից ենք լավը ընտրելու, բայց իրականում շատ լավ կայքեր ունենք: Դե որ հարցեր էլ ունենաք, դիմեք կազմակերպիչներին. ժյուրին մեղավոր չէ:): Մրցանակաբաշխությունը պետք է լիներ համահայկական, ժողովրդավարական, բայց, ինչպես ասել է Կարլ Մարքսը, մեկ կաթիլ ջրի մեջ արտացոլվում է ամբողջ օվկիանոսը, այնպես էլ հայկական օնլայնում արտացոլվում է օֆլայնը, եւ երբ սկսվեց քվեարկությունը, սկսվեցին լցոնումները, կարուսելներն ու ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը: Դրա համար ստիպված եղանք ժողովրդավարությունը կտրել եւ ամբողջ ցուցակը նայել: Ժյուրին միշտ սուբյեկտիվ է, բայց փորձել ենք օբյեկտիվ լինել”: Aram Mkhitaryan Մրցույթի շրջանակում հաղթողներ գրանցվեցին 7 անվանակարգերում: Պողոսյան պարտեզների կայքը ճանաչվեց ամենահարմարավետն ու դիզայնովը, “Նորարարություն” անվանակարգում հաղթեց e-gov.am-ը` Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքը: “Ինչքան գիտեմ, այսօր էլեկտրոնային պետություն ունեն Սինգապուրն ու Էստոնիան: Հուսով եմ` Հայաստանը երրորդը կլինի”,- նշեց ROCID-ի Հանրային կապերի տնօրեն Իննա Սմբատյանը: Inna Smbatyan “Լավագույն բովանդակություն” անվանակարգին արժանացավ Armcomedy-ն, “Տարվա առաջընթաց” համարվեց Rate կայքը: Գլխավոր մրցանակին արժանացավ, ինչպես նաեւ “Տեխնիկական կատարում” անվանակարգում լավագույնը ճանաչվեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը` parajanovmuseum.am-ը: “Այս մրցանակը իրականում Փարաջանովինն է, որովհետեւ չեմ կարծում` կայքը լավ է արված. մենք դրա մասնագետը չենք, բայց Փարաջանովի արվեստը զարմանալի արվեստ է ու ամբողջ աշխարհում մարդկանց հասկանալի”,- ասաց Զավեն Սարգսյանը: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը երեկոյի ավարտին զանգահարելու էր Կիեւ. “Փարաջանովի ընտանիքին կասեմ, որ նման բան է եղել: Սա շատ կարեւոր է մեր երկրի համար. նրա արվեստի միջոցով մեր երկիրն են ճանաչում”: Aram Mkrtchyan & Bruno Duthoit Հայկական ամենալավը` էլեկտրոնային միջավայրում Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին SPMS, “Orange Արմենիա” ընկերությունները, Circle.am կայքը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հովանու ներքո: Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը իր ելույթում նշեց` կառավարությունը ցանկանում է Հայաստանը ապագայում տեսնել տեղեկատվական հասարակության, էլեկտրոնային կառավարման երկիր. “Էլեկտրոնային միջավայրը ինքնանպատակ չէ. այն թույլ է տալիս հայկական ամենալավը, ամենագեղեցիկը էլեկտրոնային միջոցներով հասանելի դարձնել ամբողջ աշխարհում”: “Orange Արմենիա”-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար հանձնվեց a1plus-ին: Հայաստանում ինտերնետի զարգացմանը նպաստելու համար մրցանակի արժանացավ նաեւ freenet.am-ը: Երեկոյի համերգային մասն ապահովում էր “Reincarnation” ռեգգի բենդը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW