Միասին փրկենք 4-ամյա Էրիկի կյանքը “Երբ բուժվեմ, հիվանդանոցից դուրս կգամ ու կգնամ մեր բակում ֆուտբոլ խաղալու: Ուզում եմ մեծանալ ու բժիշկ դառնալ, որ բուժեմ մեր հիվանդանոցի երեխաներին”,- ասում է 4-ամյա Էրիկը: Երեխան հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով, նրան կարելի է փրկել բարձրարժեք բուժումների միջոցով, որը ծնողները ի վիճակի չեն ապահովել: Էրիկը քիմիաթերապիա անցնելու նպատակով այժմ մոր եւ հոր հետ Ռուսաստանի Դաշնությունում է: «Հանուն կյանքի» երիտասարդական նախաձեռնող խումբը, որը վերջին օրերին ակտիվորեն գումար է հավաքում Էրիկի ծնողներին փոխանցելու համար, բարեգործական համերգ է կազմակերպում: Էրիկին փրկելու համար բարեգործական համերգ կկայանա Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, “Արձագանք” խումբը, Էդվարդ Զորիկյանը եւ եւս մի քանի հեղինակ-կատարողներ համաձայնել են միասնական բարեգործական համերգային ծրագրով հանդես գալ` հանուն 4-ամյա Էրիկ Սարգսյանի կյանքի փրկության: Համերգը տեղի կունենա հուլիսի 12-ին ժամը 20:00-ին Տիկնիկային թատրոնում: Թատրոնի տնօրինությունը, կատարելով իր ներդրումը երեխայի կյանքի փրկության գործում, բեմահարթակը երաժիշտներին անվճար է տրամադրում: Տոմսերի արժեքն է 3000-4000 դրամ: Համերգից ստացված ողջ հասույթը երաժիշտները կնվիրաբերեն փոքրիկին: “Անտարբերությունն է սպանում կյանքը. միասին փրկենք Էրիկին”, - նշում են նախաձեռնողները: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին: ՀՀ դրամ փոխանցելու դեպքում` 22 300 40 39 994 ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993 Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով Տեղեկությունների համար զանգահարել 093 50 57 80 կամ 098 98 80 14 հեռախոսահամարներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: