×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհին գերել է ուղտերին:) Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին հաջողվում է գումար վաստակել ամեն ինչի հաշվին, նույնիսկ` ուղտերի:): Այս անգամ գեղեցկուհին մայրիկի` Քրիսի հետ զվարճանում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Քիմին հրավիրել են Դուբայ` մասնակցելու “Dubai Mall’’ ռեստորանի բացման արարողությանը, նա էլ, առիթը բաց չթողնելով, “Keeping up with Kardashians’’ ռեալիթի-շոուի համար է նկարահանումներ իրականացրել: Kim Kardashyan Քիմն ու Քրիսը, իհարկե,  այցելելում են Դուբայի տեսարժան վայրերը, իսկ իրենց հետեւից վազում են հարյուրավոր երկրպագուներ եւ պապարացիներ ;): Քարդաշյանները հանգրվանել են Դուբայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում: Պատկերացնում եք` ինչ է կատարվել, երբ Քիմը որոշել է ուղտ նստել: Արաբական վառ գույների զգեստներով աստղն ու իր մայրը ցուցադրել են, թե ինչպես կարելի է ուղտ հեծնել բարձրակրունկ կոշիկներով ;): Kim Kardashyan Քրիսն ու Քիմը նաեւ “շոփինգով” են զբաղվել` գնումներ կատարելով տեղական խանութներից: Ի դեպ, գեղեցկուհին, հավանաբար, կյանքում առաջին անգամ փակել է բարեմասնությունները` հագնելով մահմեդական կնոջ ավանդական հագուստ:): Իսկ արդեն երեկոյան գեղեցկուհին շլացրել է բոլորին` ռեստորանի բացման արարողությանը ներկայանալով վառ կարմիր զգեստով: Ի դեպ, երեկոյի ընթացքում նա կրել է նույն կոշիկները, որոնցով ուղտի վրա էր հայտնվել:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` eg.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW