×


Քեթրին Միդլթոն

Քեթրին Միդլթոն

Արքայազն Վիլյամի կինը նորաձեւության թագուհի՞ Թեեւ նորաձեւության ամերիկացի քննադատները չեն հիանում Քեմբրիջի դքսուհու` արքայազն Վիլյամի կնոջ` Քեյթ Միդլթոնի ոճով, իսկ հայտնի դիզայներ Վիվյեն Վեստվուդն աղջկա ոճն անվանել է հասարակ, բրիտանացիների համար հենց Քեթրինն է մարմնավորում նորաձեւությունը եւ կանացիությունը: Դա է վկայում նաեւ “Harper’s  Bazar” հեղինակավոր ամսագրի ռեյտինգային ցուցակը: Նորաձեւության ոլորտի հայտնի ներկայացուցիչները, քննադատները, դիզայներներն ամեն տարի ընտրում են 20 կին, ովքեր մշտապես ոճային են, խնամված եւ բարետես: Հենց այս ցուցակն էլ այս տարի գլխավորել է Քեմբրիջի դքսուհին` ճանաչվելով Մեծ Բրիտանիայի նորաձեւության թագուհի: Kate Middleton Ի դեպ, 29-ամյա Քեյթի հիմնական մրցակիցն է եղել մեկ այլ Քեյթ` Մոսը ;): Սակայն դերասանուհին արդյունքում զբաղեցրել է ընդամենը չորրորդ հորիզոնականը: Ամսագրի ղեկավար Քլեր Քուլսոնը հայտնել է, որ ժյուրին կասկած անգամ չի ունեցել առաջին հորիզոնականը զբաղեցնող Քեյթի անունը նշելիս: Նշենք, որ ժյուրիի անդամները հիանում են Քեյթի ոճի էվոլուցիայով` շեշտելով տարիների ընթացքում  դքսուհու ոճի զարգացումը: Պետք է փաստել նաեւ, որ  Քեյթի կրած ցանկացած հագուստ, աքսեսուար հաջորդ օրը հիթ է դառնում:): 2011 թվականի տվյալներով` Քեյթը համարվում է Միացյալ Թագավորության ամենավառ կինը: 2002 թվականին Քեյթը չի էլ կասկածել, որ մեկ գեղեցիկ օր արքայական ընտանիքի ներկայացուցիչ է դառնալու, կանացիության խորհրդանիշ, այլապես Սենթ Էնդրյուսում սովորելու ժամանակ նորաձեւության շոուներից մեկի ընթացքում չէր կրի այն “գեղեցիկ” զգեստը, որով հետագայում ամսագրերի առաջին էջերին հայտնվեց: Հետաքրքիր է` ինչ է ասել թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այս նկարը տեսնելուց հետո:): Kate Middleton Ներկայացնում ենք նաեւ Մեծ Բրիտանիայի ամենաոճային կանանց տասնյակը. 1.    Քեյթ Միդլթոն 2.    Ֆլորենս Վելչ 3.    Անդրեա Ռայզբորո 4.    Քեյթ Մոս 5.    Քիրա Նայթլի 6.    Թիլդա Սվինթոն 7.    Սթելա ՄքՔարթնի 8.    Ֆիբի Ֆիլո 9.    Ալեքսա Չանգ 10.    Լիվյա Ֆիրթ Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին