×


Քեյթ Մոս եւ Ջեյմի Հինս

Քեյթ Մոս եւ Ջեյմի Հինս

Հայտնի մոդելն ամուսնացել է Աշխարհը եւս մեկ միայնակ կնոջով քիչ դարձավ:): Այս անգամ այդ կնոջ դերում է Քեյթ Մոսը: Հայտնի մոդելը եւ երաժիշտ Ջեյմի Հինսը ամուսնացել են: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Բերդֆորդի տեղական եկեղեցիներից մեկում: Ամուսնական արարողությունից անմիջապես հետո երջանիկ զույգը դուրս է եկել եկեղեցուց` լուսանկարվելու: Cate Moss and Jamy Hins Քեյթի հարսանեկան հեքիաթային արարողության ընթացքում մոդելին 15 հարսնաքույր է ուղեկցել: Ի դեպ, նրանցից մեկը Քեյթի դուստրն էր:): 37-ամյա մոդելի զգեստը մոդելավորել էր Ջոն Գալիանոն, իսկ կոշիկները Մանոլո Բլանիկից էին: Ընդհանուր առմամբ Քեյթի ոճը հիշեցնում էր 1920-ական թվականները: Փեսացուն էլ այդ օրը խուսափել էր դասական սեւ կոստյումից ու Իվ Սեն Լորան բրենդի բաց կապույտ կոստյումով էր: Հյուրերը ժամանում էին Rolls-Royce մեքենայով, հենց նույն մակնիշի մեքենայով էլ հարսնացուն ժամանեց եկեղեցի: Ավտոմեքենայում նրան ուղեկցում էին նաեւ հայրն ու դուստրը` Լիլա Գրեյսը: Հարսանեկան “after party”-ն նշվել է Քեյթի տանը: Հարսանիքի պաշտոնական լուսանկարները արել է հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն, որոնք շուտով կհրապարակվեն “Vogue’’ ամսագրում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` spletnik.ru-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին