Նախկին սերերի, հաճույքների կամ դրանց բացակայության մասին:) Շքեղ հարսանեկան արարողությունից 72 օր անց ամուսնալուծվելու որոշում կայացրած Քիմ Քարդաշյանի քայլերի մասին արտասահմանյան մամուլն, իհարկե, չի դադարում գրել: Մարդկանց ուշադրության կենտրոնում գտնվելը, խոսակցությունների կիզակետում լինելն էլ հենց այն է, ինչին ձգտում է ռեալիթի-շոուի հայազգի աստղը:): Չնայած, որ Քիմը պնդում է` սիրելով էր ամուսնացել, շրջանառվում է պսակադրության` լավ մշակված գովազդ լինելու վարկածը: Քարդաշյանի նախկին PR գործակալն ու պրոդյուսերն էլ հարցազրույցներ են տալիս` նշելով, որ ամուսնալուծության պատճառը Քիմի` փառքի հասնելու հիվանդագին ձգտումն է: Քիմի նախկին PR գործակալ Ջոնաթան Ջեքսոնն այժմ էլ պատմել է, թե Քրիսից բաժանվելու հիմնական պատճառներից է նաեւ այն, որ գեղեցկուհին դեռեւս սիրում է իր նախկին ընկերոջը` Ռեդժի Բուշին. “Ամուսնությունից երկու շաբաթ առաջ նա լավ էլ գիտեր, որ չի ուզում ամուսնանալ: Սակայն նրանք պարտադրված էին հետեւել պայմանագրին, որ կնքել էին “E” հեռուստաալիքի հետ, որն էլ պիտի հեռարձակեր շքեղ արարողությունը: Հակառակ դեպքում զույգը պետք է մեծ գումարներ վճարեր` պայմանագիրը խախտելու համար’’: Նշենք, որ Քիմը հանդիպել է Միացյալ Նահանգների Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող Բուշի հետ երկու տարի: Նրանք բաժանվել են 2009 թվականին, երկու ամիս անց կրկին միացել, իսկ վերջնականապես խզել են կապերը անցյալ տարվա մարտին: Մեկ այլ վարկածի համաձայն` Քիմն ու Քրիսը ամուսնալուծվել են, որովհետեւ աղջիկը դեռեւս չի ցանկացել երեխա ունենալ, ինչը պնդել է բասկետբոլիստը: Ծիծաղելի պատճառների շարքին է պատկանում հետեւյալը. Քիմը հաճույք չի ստացել Քրիսի հետ սեռական հարաբերությունների ընթացքում, ուստի որոշել է լքել նրան: Մի՞թե Քիմն այնքան ավաանդապաշտ է, որ մինչ ամուսնությունն իրեն մոտ չի թողել սիրելիին եւ չգիտեր` ինչ է իրեն սպասվում;): Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը նման PR քայլ է ձեռնարկում: Ջեքսոնը պատմել է, որ Քիմն ու նախկին ամուսին Քրիսը մեծ գումարներ են աշխատել կարճատեւ այս ամուսնության շնորհիվ: Մինչ բուռն քննարկումները շարունակվում են, Քիմն աշխատում է. այս օրերին նա զբաղված է “The Marriage Counselor” ֆիլմի նկարահանումներով: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: