×


Ֆլամենկոյից գայթակղվածները:)

Ֆլամենկոյից գայթակղվածները:)

“LOS LOCOS”-ը Դրոյի հետ նվագեց Bravo.am-ը վաղուց պատմել է, որ երեք խենթեր իսպանական կրքերով են ապրում:), երեք տարի առաջ LOS ԼՕCOS խումբն են ստեղծել ու ֆլամենկո են հնչեցնում: Ի դեպ, խմբի անվանումը իսպաներենից թարգմանաբար հենց խենթ է նշանակում: Մեր խենթերը երազում են Իսպանիա գնալ, իսպանական երաժշտության մի այլ հայ սիրահար էլ վերջին երկու տարում Իսպանիայում է ապրել, հիմա էլ Երեւանում  կիթառահարներ Աշոտ Ոսկանյանի, Տիգրան Այվազյանի ու Վահան Դավթյանի հետ ջեմ-սեյշններ է նվագում: “LOS ԼՕCOS” Հուլիսի 6-ին “LOS ԼՕCOS”-ը Քրիստափոր Դրո Աշեղյանի հետ ելույթ ունեցավ “Ուլիխանյան” ակումբում: “Մեր ֆլամենկոյով ենք ներկայանում, սեփական ստեղծագործություններ ու միջազգային հիթեր ենք այսօր նվագելու: Դրաստամատի հետ էլ փորձի փոխանակում արեցինք. շատ հաճելի է իր հետ նվագել”,- ասաց Տիգրան Այվազյանը: “LOS LOCOS”-ի մյուս խենթն էլ` Վահան Դավթյանը, ասում է, որ իր սիրտն ու ֆլամենկոն սկսել են նույն ռիթմով բաբախել. “Ինձ 14 տարեկանում տեսնեիք, հեչ չէիք մտածի, որ իսպանացու կնմանվեմ, այս ոճը կընտրեմ, շարքային հայ տղա էի:): Լսեցի ֆլամենկոն, սիրեցի… Պարզվեց` այն հնչեցնելու համար կիթառահար պետք է դառնամ, չէի ուզում, բայց ստացվեց:): Իսպանական երաժշտությունը պարունակում է կյանքի բոլոր ելեւէջները` կիրք, ատելություն, խանդ, թախիծ, ողբերգություն… Սիրում եմ այս ակումբում նվագել. համ պարում են, համ երգում, ընկերական միջավայր է”:  LOS ԼՕCOS Բայց ֆլամենկոն սիրեցի… Քրիստափոր Դրո Աշեղյանը Լոս-Անջելեսից է, նվագել սկսել է շատ ուշ` 18-ից, հիմա 24 տարեկան է: 2008 թվականից մոտ երկու տարի Իսպանիայում է ապրել, 10 օր է` Երեւանն է վայելում: “Իսպանիա գնացի կիթառ նվագել սովորելու: Մինչ այդ Կալիֆորնիայի համալսարանում դասական երաժշտություն էի սովորում, բայց ֆլամենկոն սիրեցի, այս ոճում կիթառ նվագելու ձեւն ամենադժվարն է: Իսկական, ամբողջական վիճակում ֆլամենկո եմ սիրում` երգով, կիթառով, ամեն ինչով… Կրքոտ իսպանուհիների պարն էլ եմ սիրում”,- Bravo.am-ին ասաց Դրոն: Երաժիշտն իր կիթառը հենց Իսպանիայում է գնել, շատ կուզեր ֆլամենկոյի հայրենիքում աշխատել, բայց. “Այնտեղ անգամ իսպանացի լավ կիթառահարներից շատերը էլի աշխատանք չունեն”: Vahan Davtyan & Dro Քրիստափոր Դրո Աշեղյանը զարմացած է` ինչքան շատ են հայերը սիրում իսպանական ոճը: Մանավանդ երգիչ Ֆորշը, ով եւս ներկա էր երեկոյին:): “LOS LOCOS”-ի տղաներն էլ, Դրոյի  կարծիքով, լավ են նվագում, բայց. “Պետք է անպայման Իսպանիա գնան ու մոտիկից շփվեն այդ արվեստի հետ: Իսպանիայում է իսկական ֆլամենկոն. տներում հայրը նվագում է, մայրը` երգում, դուստրը` պարում: Փողոցներում էլ են նվագում, դա կյանք է, որ պետք է ապրես”: Քրիստափորը երեք օրից մեկնում է Գերմանիա. ընկերուհին գերմանուհի է: Հուսով է` այնտեղ աշխատանք կգտնի, այլապես կվերադառնա Իսպանիա: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW