×


“Art Elite Aslamazyan Gallery”

“Art Elite Aslamazyan Gallery”

Գայանե Ասլամազյանն արվեստի կենտրոն է բացել Սարյան 30 հասցեում բացվել է ցուցասրահ, որը պատկանում է  հաղորդավարուհի եւ դերասանուհի Գայանե Ասլամազյանին: “Art Elite Aslamazyan Gallery”-ում ցուցահանդեսներն ու շնորհանդեսներն անպակաս են լինելու, ինչպես նաեւ վաճառվելու են հայտնի եւ սկսնակ արվեստագետների գործեր: Gayane Aslamazyan Գայանե Ասլամազյանը որդու եւ մայրիկի հետ արվեստի կենտրոնի մուտքի կապույտ տոնական ժապավենը կտրեց սեպտեմբերի 2-ին: Բացման հանդիսավոր արարողութունից հետո հյուրերը բարձրացան սրահի երկրորդ հարկ: Նշենք, որ բացի ժապավենից, կապույտ գույնով էին ձեւավորված նաեւ սրահն ու հյուրասիրությունը:): Ցուցասրահ բացելու գաղափար մասնագիտությամբ արվեստաբան Գայանեն վաղուց է ունեցել.  “Կարծում եմ` արվեստի ու մշակութային կենտրոնները շատ քիչ են մեր քաղաքում: Հույս ունեմ` այս փոքրիկ, բայց մեծ սրտով ստեղծված արվեստի սրահը հետագայում կօգնի նաեւ սկսնակ արվեստագետներին եւ կխթանի նրանց հետագա գործունեությունն ու զարգացումը: Շատ եմ ուզում, որ ցանկացած այցելու այստեղ իրեն լավ զգա”: Gayane Aslamazyan Ցուցասրահի բացումն ազդարարվեց Գայանեի մայրիկի` Կարինե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսով: Նա նկարչուհի է, ով եւ հորդորել է դստերը զբաղվել այս գործունեությամբ:):  “Ցուցասրահը հենց մայրիկիս ազգանունն է կրում, եւ այս տարին հոբելյանական է իր համար, այնպես որ, որոշեցինք առաջինը ցուցադրել մայրիկիս գործերը”,- նշեց Գայանե Ասլամազյանը: Գայանեի խոսքերով, ցուցահանդեսներ կազմակերպելու առաջարկներ արդեն իսկ ունեն, սակայն դեռեւս որոշված չէ, թե ում աշխատանքները կցուցադրվեն հաջորդիվ: Ցուցասրահում կա նաեւ փոքրիկ մի բեմ, այնպես որ անակնկալները դեռեւս առջեւում են:): Գայանեի մայրիկը` Կարինե Ասլամազյանը, առաջին մասնագիտությամբ երաժիշտ է: 32 տարեկանում, արդեն կայացած երաժիշտ լինելով, նա ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, թեեւ իր առաջին նկարը նկարել է 15 տարեկանում: Karine Aslamazyan and Hermine Stepanyan Կարինե Ասլամազյանի նկարները վկայում են նկարչուհու ներքին աշխարհի եւ մտածելակերպի յուրահատկության մասին, որ պայմանավորված է Ռեռիխների փիլիսոփայության ուսումնասիրությամբ: Կարինեի անհատական առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2004 թվականին Նկարիչների տանը` նվիրված Սվյատոսլավ Ռերիխի ծննդյան 100-ամյակին: 2006 թվականին նկարչուհին ներկայացրել է իր աշխատանքները Լոս-Անջելեսում եւ Նյու Յորքում: 2011 թվակակնին ցուցահանդես է ունեցել Մոսկվայում: Երեւանյան այս ցուցահանդեսին Կարինեն ներկայացրել է հին ու նոր ավելի քան 70 նկար: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW