×


“AstroCentrum”

“AstroCentrum”

Այլեւս բախտի վրա հույս չենք դնում:) Աստղագիտության կենտրոնի երեւանյան ակումբը:) Ցանկանո՞ւմ ես բախտից չբողոքել, հաջողակ լինել, մանավանդ որ աստղագետները պնդում են` ճակատագիր ասվածը գոյություն չունի, ուրեմն ճանաչիր ինքդ քեզ. առանց դրա հնարավոր չէ անգամ չնչին գումար վաստակել:): “AstroCentrum”-ը համախոհների ու հետաքրքրվողների ակումբ է բացել “AstroCentrum”-ը նշում է` աստղաբանությունը օգնության միջոց է: Աստղագիտական կենտրոնը կհուշի` երբ հրատարակել ձեր գիրքը, որ այն լավ վաճառք ունենա, խորհուրդ կտա վիրահատության համար ամենահարմար օրը, անգամ ինչպես ճիշտ կառավարել երկիրը:): “Առաջինն ու ամենակարեւորը ծննդյան քարտի կազմումն է: Այն հաճախորդին ներկայացնում է իր կյանքի ընդհանուր միտումները, բնավորությունը, հոգեբանությունը, ուժեղ եւ թույլ կողմերը. ով է նա: Ծառայությունները շատ են. առօրյա եւ ամսեկան, հաջող եւ անհաջող օրերի կանխատեսում, զույգերի համատեղելիության, որոշակի ծննդյան քարտ ունեցող երեխայի դաստիարակության հարցեր: Ցանկացած բիզնես երբ սկսել եւ ինչպես ճիշտ ղեկավարել”, - Bravo.am-ին ասաց ակումբի հիմնադիրներից Աննա Ոսկանյանը: “AstroCentrum”-ի աստղագետը նշում է, որ իր կյանքում գրանցված հաջողությունները կապված են հենց աստղագիտական ճանաչումների հետ. “12 տարուց ավել նայում եմ իմ ծննդյան քարտին ու հասկանում` էլի բացահայտելու, ճանաչելու կողմեր կան: Շնորհիվ դրա շատ եւ շատ բաներից կարողացել եմ պաշտպանել ինձ, ինչ-որ բաներ կանխարգելել, հարազատներին, ընկերներին եմ նաեւ օգնել, կարողացել եմ հաշվարկել իմ աղջկա ծննդյան օրը: Մեր կողմից արված աստղաբանական կանխատեսումները առնվազն 86 տոկոսով ճիշտ են: Քարտը կազմելիս կարեւոր են մարդու ծննդյան ժամը, րոպեն, կազմակերպության ստեղծման բոլոր մանրամասները նույնպես”: “AstroCentrum”-ը երեկվանից համախոհների ու հետաքրքրվողների ակումբ էլ ունի: Բնականաբար, կազմակերպիչները որպես ներկայանալու, շնորհանդեսի օր հուլիսի 23-ը հենց այնպես չէին ընտրել. “Արեւը Խեցգետնի նշանից անցավ Առյուծի նշան, դրա հետ կապված հետաքրքիր փոփոխություններ են լինելու: Խեցգետինը մարդու խորությունն է, զգացմունքները, Առյուծն էլ արեւն է, որ լուսավորում ու տիրում է մեզ”: Էրիկ Աթայան. “Աստղագիտությունը  բավական ռեալ գործիք է` ընտանիքը, բիզնեսը եւ շատ այլ երեւույթներ պլանավորելու համար” “AstroCentrum” կենտրոնի հիմնադիրներից Էրիկ Աթայանը նշում է, որ ակումբի հիմքում եւս աստղագիտությունն է ընկած: “Մեր նպատակն է, որ աստրոլոգիան կամ աստղագիտությունը չընդունվի որպես բուլվարային մամուլի բաղկացուցիչ մաս կամ հեռուստատեությամբ հնչող կանխագուշակումներ: Այն բավական ռեալ գործիք է` ընտանիքը, բիզնեսը եւ շատ այլ երեւույթներ պլանավորելու համար: Ակումբն էլ հնարավորություն կտա օգտագործել աստրոլոգիան, հաճույք ստանալ շփումից, սեմինարներ էլ կլինեն, հաճախ երեկույթներ կկազմակերպվեն”: Էրիկ Աթայանը մի քանի ամիս է` Երեւանում է: Նա եւս հաջող գործ վարելու համար դիմում է աստղագետներին:).“Կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին Միացյալ Նահանգներում: “AstroCentrum”-ը տարբեր հետազոտություններ է կատարել, ինչպես, օրինակ, ազարտային խաղերի աստղագիտություն: Մենք այսօր մի խումբ մարդկանց ծանոթացնում ենք նախագծին: Հստակ բաժանում կա. “AstroCentrum” կենտրոնը զուտ հետազոտական, խորհրդատվական ոլորտում է, ակումբը պարունակում է սոցիալական էլեմենտներ, վայրը կապ չունի, ինչ-որ մի տեղ կհանդիպենք, կշփվենք, քննարկումներ կկազմակերպվեն` բնականաբար, հիմք ընդունելով աստրոլոգիան որպես գլխավոր կապող առարկա: Եթե մեր ակումբի անդամներն ակտիվ լինեն, մենք տասը անգամ ավելի ակտիվ կլինենք”: Աստղագիտական կենտրոնը կօգնի ձեզ ընտրել ձեր գործողությունների ամենահարմար ժամանակը Պարտադիր չէ, որ “AstroCentrum”-ին միայն հաջողության ձգտող բիզնեսմենները դիմեն, կենտրոնի հավանական հաճախորդներ կարող են լինել բոլորը, գուցե նաեւ տնային տնտեսուհիները, ովքեր շատ են մտահոգված իրենց ընտանիքի բարեկեցությամբ: Աննա Ոսկանյանը արդեն 12 տարի է` զբաղվում է աստղաբանությամբ, նշում է, որ երեքից հինգ հազար տարվա պատմություն ունեցող այս հին գիտությունը մեծ նշանակություն ունի մարդյանց կյանքում: “Հայերենում ընդունված է աստղագուշակություն անվանել, բայց ճիշտ թարգմանությունը աստղաբանությունն է: Ցավոք սրտի, հայերին այս ոլորտը իր հարստությամբ ու ամբողջության մեջ հասանելի չէ, այնպես, եթե դեղերից հասանելի լիներ միայն ցավազրկողը: SMS-ի միջոցով աստղագուշակին ծանոթանալը չեմ ուզում ասել` ցածր մակարդակի է, բայց շատ պարզ ու ընդհանուր է. միշտ չի տալիս այն, ինչ մարդուն է պետք”,- ասաց աստղագետը: Նորաբաց կենտրոնի այցելուներից Աստղաբանությունը գիտություն է, որ ուսումնասիրում է մոլորակների ազդեցությունը մարդկային կյանքի, հասարակության վրա: Գույություն ունեն գյուղատնտեսական, երկրագիտական, քաղաքագիտական ոլորտներ: Աննա Ոսկանյանը հիմնականում զբաղվում է հոգեբանական աստղագիտությամբ. “Մեր հիմնական նպատակն է հայաստանցուն ծանոթացնել աստղաբանություն գանձի հետ, հնարավորություն տալ մարդկանց ավելի ճիշտ կառավարել սեփական ժամանակն ու կյանքը: Ուզում ենք, որ մարդիկ ավելի զինված լինեն սպասվող վտանգների դեմ, կարողանան բիզնես սկսելու լավագույն ժամանակը գտնել: Աստղագիտության կարգախոս բանալին է ճանաչիր ինքդ քեզ”: “AstroCentrum”-ի աստղագետն ասում է` ծննդյան քարտը ստեղծելուց այնսպիսի մանրուքներ, ինչպիսիք են ծննդյան վայրը, օրը, ժամը, նուրբ եւ հետաքրքիր տեղեկություններ կտան մարդու մասին: “Ինչո՞ւ է աստղաբանությունն երեւում որպես գուշակություն կամ մոգություն, որովհետեւ շատ հետաքրքիր եւ ճշգրիտ գիտություն է: Բայց որ ասում են` բախտագուշակություն է… Գիտեք, չկա բախտ, գոյություն ունեն զարգացման միտումներ, աստղաբանության իմաստն այն է, որ մարդը կարողանա օգտագործել իր ուժեղագույն կողմերը, հաղթահարել իր թույլ կողմերը եւ կառավարել այն, ինչ իրեն սպասում է: Որ անձրեւ է գալիս, համապատասխան իրով ենք դուրս գալիս տնից, մենք էլ հնարավորություն ենք տալիս ճիշտ ընտրել այն օրը, երբ նույն գործը կանես ավելի քիչ ուժ գործադրելով, ճիշտ գտնել այն շրջապատը, որ առավել լավ կարտահայտի քո աշխատանքի ուժը: Անձամբ ես միշտ ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, թե ըստ կենդանակերպի ով է ինձ հետ աշխատողը: Եթե որեւէ մեկը կուզի համալրել իր աշխատակազմը, կարող ենք լավ խորհուրդներ տալ` ինչպես ճիշտ ընտրել ղեկավարին”, - նշեց Աննա Ոսկանյանը: Խեցգետնի ամսում ծնված ՀՀ նախագահից ի՞նչ սպասենք :) Ավելին, աստղագետը նշում է, որ իմանալով երկրի ղեկավարի կամ քաղաքական գործչի կենդանակերպը, ծննդյան քարտը, կարող են ասել` ինչպիսի փոփոխություններ նա կանի երկրում: Աննա Ոսկանյանը պարտադիր ուսումնասիրում է ցանկացած նախարարի ու նախագահի, որ իմանա` ինչ կարելի է սպասել:): “Մեր նախագահը, լինելով Խեցգետին, շատ նուրբ է վերաբերում տոհմ եւ արմատ հասկացություններին: Այն ժամանակվանից, ինչ պարոն Սարգսյանն է ՀՀ նախագահը, եկեղեցու դերն է մեծացել, հայրենասիրություն, տոհմ հասկացությունն է հատուկ նշանակություն ձեռք բերել: Սա շատ հատուկ է Խեցգետիններին, նրանք անպայման գնում են դեպի արմատները, դեպի սկիզբը եւ անցյալը, տեսնում են ապագան անցյալի ծաղկման մեջ: Երկիրը հուսալիությունը միայն նախագահից չէ, ամեն քաղաքացուց է կախված”: Էրիկ Աթայան. “Եթե մեր ակումբի անդամներն ակտիվ լինեն, մենք տասը անգամ ավելի ակտիվ կլինենք ” Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հայ ազգի կերպարը փոխվում է: “Հայաստանում ընդունված է ամուսնանալ հոկտեմբերին եւ երեխա ունենալ հուլիսին, օգոստոսին: Շատ-շատ Խեցգետիններ եւ Առյուծներ ունենք, հասարակ մի ազգային ավանդույթ կարող է բերել նրան, որ ազգի կերպարը կփոխվի. հայերը զգայուն են ինչպես Խեցգետինները, բայց միեւնույն ժամանակ եսասեր են ինչպես Առյուծները”, - ասաց Աննա Ոսկանյանը: Բարմեն-շոու AstroCentrum-ի բացմանը “AstroCentrum” ակումբի հյուրերը երեկ չգիտենք` ինչքանով զգացին արեւի` Խեցգետնից անցումը Առյուծի, բայց երեկոն հաճելի մթնոլորտում էր անցնում, բարմեն-շոու դիտեցին, աստղագետի մեկնաբանություններն էլ լսեցին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW