×


“David & Alexander”

“David & Alexander”

Դավիթ Գեւորկովի եւ Ալեքսանդր Սիրադեղյանի դեբյուտային ցուցադրությունը Այս օրերին Մոսկվայում ընթանում են “Mercedes-Benz Fashion Week Russia” նորաձեւության ցուցադրությունները: Հենց այս միջոցառման շրջանակներում մարտի 31-ին Մոսկվայի Առեւտրի միջազգային կենտրոնում տեղի ունեցավ մեր հայրենակիցների` Դավիթ Գեւորկովի եւ Ալեքսանդր Սիրադեղյանի “David & Alexander” ապրանքանիշի դեբյուտային ցուցադրությունը: Davit Gevorkov & Alexander Siradeghyan Դավիթ Գեւորկովը եւ Ալեքսանդր Սիրադեղյանը հայտնի են ձեզ Fresh Art տրիոյից: Ինչպես տեսնում եք, այժմ նրանք առանձնացել են եւ հիմնել իրենց նոր ապրանքանիշը: “Այս հավաքածուն ստեղծելիս մեր ուսերի ետեւում ունեինք փորձ, ճանաչում եւ ամենակարեւորը՝ ստեղծագործելու մեծ ցանկություն: Մեր նոր հավաքածուն բոլորի համար չէ: Մեր հագուստերը կարող են կրել նրանք, ովքեր պատրաստ են փորձել նորը, ովքեր երիտասարդ են իրենց հայացքներով եւ իրենց կերպարը երկրագնդի մի մասնիկն են համարում”,- պատմում են տղաները: “David & Alexander” Հավաքածուն կրում է “Emanation” անվանումը, որը խորհրադնշում է հեղինակների գաղափարախոսությունը: Այս հավաքածուն խթանում է հանդիսատեսին եւ հաճախորդներին անընդհատ շարժման մեջ գտնվել, առաջ գնալ ու զարգանալ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` “David & Alexander”-ի անձնական արխիվից եւ www.krasnaok.livejournal.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW