×


“Elite Life Fair”

“Elite Life Fair”

Կայացել է շքեղության եւ նրբաճաշակության չորրորդ ցուցահանդեսը Շքեղության ու նրբաճաշակության չորրորդ ցուցահանդեսը նոյեմբերի 19-ին էր: “Golden Palace” հյուրանոցային համալիրում կայացած “Elite Life Fair”-ի բացումն արել են Տարոն Մարգարյանն ու Ավետիս Խախամյանը. Երեւանի նորընտիր քաղաքապետն ու “Elite Life” ընկերության նախագահը կտրել են ոսկեգույն ժապավենն ու հյուրերին ներս հրավիրել: Ցուցահանդեսին ներկայացվել են թանկարժեք զարդեր, ինտերիերի ձեւավորման պարագաներ, տեխնիկա, սպասք, տարբեր աքսեսուարներ, խմիչքներ եւ  բարձրակարգ ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ:  Երեկոյի 4500 եւ ավելի հյուրերի թվում են եղել խոշոր գործարարներ, քաղաքական եւ մշակութային գործիչներ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Շքեղության եւ նրբաճաշակության 4-րդ ցուցահանդեսին Շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսն ուղեկցվել է մի շարք անակնկալներով, ներկայացված ընկերությունների ակցիաներով ու խաղարկություններով: Հյուրերին ողջունել է  “Imagine” բենդը, ապա հաղորդավարներ Գոհար Հարությունյանն ու Արամ Չախոյանը բեմ են հրավիրել Երեւանի պատվավոր քաղաքացի Լեւոն Մալխասյանին, ով հատուկ “Elite Life Fair”-ի համար կատարել է մի քանի ստեղծագործություն: “Ուրախ եմ, որ Երեւանում նման միջոցառումներ են կազմակերպում, կա գեղեցիկը գնահատող ու  նրբաճաշակ հասարակություն”,- BRAVO.am-ին ասել է Լեւոն Մալխասյանը: Հյուրերին իր կատարումներով ողջունել է նաեւ Շուշան Պետրոսյանը: Maya Poghosyan “Ցուցահանդեսի նպատակը Հայաստանում թանկարժեք ապրանքատեսակներ ներկայացնող եւ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առաջարկվող տեսականու ցուցադրումն ու սպառողի հետ ծանոթացնել է”,- BRAVO.am-ին ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության  նախագահ Ավետիս Խախամյանը` հավելելով, որ հյուրերը ոչ միայն Երեւանից են, այլեւ արտերկրից: Իսկ Մայա Պողոսյանը՝  Ավետիս Խախամյանի կինը, հետեւյալն է նշել. “Հյուրերի թիվը սպասվածից ավելի է: Ուրախ եմ, որ Երեւանում նման աժիոտաժ է առաջացել: Երեկոյին հետեւելով` պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում:)”: “Elite Life Fair” շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսն ուղեկցվել է մի շարք անակնկալներով, միջոցառման ավարտին էլ կտրվել է տոնական տորթը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW