Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է բարեմասնությունները:) Ջենիֆեր Լոպեսը, Նիկոլ Շերզինգերը, Սթինգը, Աշերը եւ “աստղաբույլի’’ այլ շատ ներկայացուցիչներ օրերս մասնակցել են Լաս-Վեգասի “MGM Grand Garden Arena”-ում կազմակերպված “iHeartRadio Music Fest”-ին, որ կազմակերպվել էր ամերիկյան խոշորագույն ռադիոցանցի կողմից: Շոուն բացել է “Aerosmith’’ խմբի վոկալիստ Սթիվեն Թեյլորը, ով նաեւ համատեղ ելույթով է հանդես եկել աշխարհահռչակ Սթինգի հետ: Անակնկալի եկած հանդիսատեսը բարձր ծափողջույններով եւ բղավոցներով է ողջունել հայտնի կատարողներին: Նշենք, սակայն, Ջենիֆեր Լոպեսը, բեմ բարձրանալով, միանգամից իր ստվերի տակ է առել ելույթ ունեցած եւ երգել պատրաստվող բոլոր կատարողներին: Բավական է տեսնեք նրա բեմական զգեստը, ամեն ինչ հասկանալի կդառնա ;): Բեմի վրա իրեն հրաշալի դրսեւորող 42-ամյա երգչուհին, այս անգամ էլ, բնականաբար, շեշտը դրել էր իր հայտնի հետույքի վրա;): Լոպեսը ցույց է տվել, որ իր բարեմասնությունները բավական լավ վիճակում են ծննդաբերությունից հետո: Ջենիֆերը կատարել է իր նոր սինգլը` “Papi’’-ն, ինչպես նաեւ հայտնի ու սիրված` “Get Right”, “On the Floor’’, ‘’Let`s Get Loud”, “Ain’t it Funny” եւ “Jenny From the Blcok’’ երգերը: Երաժշտական փառատոնի փակումը վստահվել էր Լեդի Գագային, ում ելույթն էլ ամենից երկարն էր: Էպոտաժային երգչուհին ներկա հյուրերին հետեւյալն է ասել. “Ընդամենը 45 րոպե ունեի, բայց դուք արդեն այնքան գինովցած եք, որ, հավանաբար, չեք էլ հասկացել` որքան ժամանակ եմ բարձրախոսի մոտ:)”: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: