Ջազ-բենդի համերգը Կասկադում Փետրվարի 27-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացավ “Lucky Charm” ջազ-բենդի համերգը: Bravo.am-ի հետ զրույցում ջազ-բենդի ղեկավար Արեգ Առուստամյանն ասաց, որ իրենց առաջին նախապայմանը հեղինակային ստեղծագործությունների կատարումն է. “Հիմնականում իմ, Ալիկի եւ Նունեի գործերն ենք ներկայացնում”: “Հանդես գալով էթնո միքս ջազ ոճում` “Lucky Charm”-ը փորձում է, հայկական սովորության համաձայն, խառնել տարբեր երկրների ազգային երաժշտություններն ու հետաքրքիր միքսեր ստանալ,”- ասաց բենդի դաշնակահար Արեգը: Նա հավելեց , որ “Lucky Charm”-ը հիմնվել է 1984 թ-ին. “Այն ժամանակ խումբը կոչվում էր “Թալիսման”, որն այսօր անգլերեն թարգմանությամբ դարձավ “Lucky Charm”: Երկարամյա դադարից հետո այն իր գործունեությունը վերսկսեց երկու տարի առաջ. “Կազմը հիմնականում նույն է , ավելացան շատ տաղանդավոր երիտասարդներ Արիկը եւ Նելին”: Երաժիշտների տաղանդի մասին վկայում էին հանդիսատեսի բուռն ծափերն ու “բռավոոո”-ները (Bravo.am:)): Բազմաթիվ երգերի թվում առանձնացվեց “Օրորոցայինը”. “Ճիշտ է, սա մեր տարիքին եւ այս ժամին հարմար չէ, բայց…”: “Օրորոցային”-ին հաջորդեցին մի շարք կատարումներ: Համերգը տեւեց մինչ կեսգիշեր: Բոլոր նրանց, ում հետաքրքրեց “Lucky Charm”-ի մասին տեղեկությունը, շտապենք ասել, որ ապրիլին խումբը դուրս կգա ակումբային շրջանակներից եւ հանդես կգա մեծ համերգով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: