Բացօթյա դեֆիլե` միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հոկտեմբերի 14-ին, ինչպես նաեւ այսօր Երեւանում առաջին անգամ անց է կացվում նորաձեւության ու տեքստիլ ոլորտի միջազգային համաժողով: Այն իր մեջ ներառում է մաստեր-կլաս, կլոր սեղան, ելույթներ, ցուցահանդես եւ, իհարկե, նորաձեւության ցուցադրություն:): Երեւանի Մոսկվայի տանն իրականացվող “Տեքստիլ եւ նորաձևություն” միջազգային գործարար առաջին համաժողովը բացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով իր ելույթում նշել է` “չնայած դժվարություններին, միտումներ կան տեքստիլ արդյունաբերության զարգացման ոլորտում": Նախարարը նաեւ հավելել է, որ համաժողովի առկայությունն ապացուցում է, որ մեր երկրում կա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ: Ներկաներին ողջունելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է տեքստիլ արդյունաբերության ավանադույթների պահպանումը: Նրա խոսքով՝ “այս ոլորտում մեր երկրում առկա են զարգացման դրական արդյունքներ”: Մոսկվայի տան պատշգամբում երեկոյան բացօթյա դեֆիլե է տեղի ունեցել. մոդելները ցուցադրել են ինչպես անհատ դիզայներների, այնպես էլ նորաձեւության մի քանի տան զգեստները՝ երեկոյան, բեմական զգեստներից մինչեւ ազգային էլեմենտներով հագուստ ու աքսեսուարներ:): Դիզայներ Գայանե Սողոմոնյանը, ով մոտ 16 տարի հայկական նորաձեւության ասպարեզում է, մասնակցել է ցուցադրությանը իր իսկ հեղինակած երեկոյան զգեստների նոր հավաքածուով. “Հայաստանում ամեն մեկն առանձին է գործում, հաճախ իրարից տեղյակ չենք լինում: Սա լավ առիթ է, որ ներկայանաս, մարդիկ տեսնեն՝ ով է իրականում աշխատում:): Ցավոք, այս ոլորտը զարգացած չէ, մեր մասնակցությամբ փորձում ենք աջակցել, քանի որ նման շփումներն իրենց հետ բերում են նոր որակ, սովորելու նոր բաներ ենք ունենում”: “Տեքստիլ եւ նորաձևություն” առաջին համաժողովին մասնակցում է մոտ 40 տեղական և արտասահմանյան ներկայացուցիչ, միջազգային փորձագետներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից: Նշենք, որ միջազգային գործարար համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, “Ատեքս” նորաձեւության կենտրոնի հետ համատեղ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի եւ Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: