×


“Met Gala”

“Met Gala”

Աստղերը`  Ալեքսանդր Մաքուինին նվիրված երեկույթին Նյու-Յորքում ամեն տարի տեղի է ունենում նորաձեւության աշխարհում ամենահայտնի ու սպասված իրադարձություններից մեկը` “Met Gala”-ն կամ “Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը”, որտեղ հավաքվում են նորաձեւության եւ կինոյի բոլոր աստղերը: Այս միջոցառումն իր շքեղությամբ համեմատում են “Օսկար” մրցանակաբաշխության հետ: Կարլ Լեգերֆելդն ու Բլեյք Լայվլին Ամենամյա երեկույթը թեմատիկ է լինում: Այս անգամ երեկույթի գլխավոր հերոս էր ընտրված վաղամեռիկ դիզայներ Ալեքսանդր Մաքուինը: Երեկույթին ժամանել էին Յոքո Օնոն, Սարա Ջեսիկա Փարքերը, Նաոմի Քեմփբելը, Օլսեն քույրերը, Ռիհանան, Ռենե Զելվեգերը, Բեյոնսեն եւ Ջեյ Զին, Ջենիֆեր Լոպեսը, “Victoria`s Secret” նորաձեւության տան “հրեշտակները”, Քոլին Ֆրթը, Մադոնան, Ջեսիկա Ալբան, Միլա Յովովիչը, Դեմի Մուրը ու էլի շատ աստղեր: Միջոցառումը տեղի ունեցավ “Metropolitan” թանգարանում, որտեղ ցուցադրվում են Մաքուինի մոդելավորած հագուստները: Ի դեպ, մեծ հավանականություն կա, որ ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի նաեւ արքայազն Վիլյամի տիկնոջ` Քեթրինի հարսանեկան զգեստը: Հայաստանից Լոս-Անջելես մեկնողները մինչեւ հուլիսի 31-ը կարող են հասցնել այցելել ցուցահանդեսը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW