Հաղթողները կստանան դեկորատիվ կոսմետիկաները:)
Շպարվելու սիրահարների համար` “Mary Kay”-ի եւ Bravo.am-ի համատեղ աղջկական մրցույթի հաղթողները հայտնի են:):
Վիրտուալ դիմահարդարման մրցույթում “Miss Mary Kay” կոչմանն է արժանանում առաջին տեղը զբաղեցրած Ռուզաննա Կիրակոսյանը, երկրորդ հորիզոնականում է Տոմա Սաֆարյանը: Հաղթողներն իրենց մրցանակները` դեկորատիվ կոսմետիկ միջոցները, կարող են ստանալ` այցելելով Ազատության պողոտայի 13/1 շենքում տեղակայված “Mary Kay”-ի երեւանյան գրասենյակ` նախապես զանգահարելով 200016 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ մրցույթի պայմաններն էին գրանցվել “Mary Kay”-ի կայքի վիրտուալ դիմահարդարման բաժնում` http://makeover.marykay.com/makeover/index.jsp?pk=34&d=www.marykay.am&b=1, վերբեռնել սեփական լուսանկարն, այնուհետև խաղալ գույների հետ. ընտրել դեկորատիվ կոսմետիկայի բոլոր միջոցները՝ շրթներկ, շուրթերի փայլ, աչքերի եւ շուրթերի մատիտ, ստվերաներկ, սեւաներկ, կարմրաներկ, փոխել սանրվածքը:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին:):
Չմիջնորդավորված վաճառքի ոլորտում կոսմետիկ նյութերի ամենախոշոր ընկերություններից “Mary Kay”-ը առաջարկում է դեմքի, մարմնի խնամքի, արեւից պաշտպանման միջոցներ, դեկորատիվ կոսմետիկա, օծանելիքների հավաքածու:
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: