×


“SandPro”

“SandPro”

Ավազով նկարելու ստուդիա Երեւանում:) Երեւանում ավազով նկարելու համար նախատեսված ստուդիա է բացվել առաջին անգամ: Տերյան փողոցում տեղակայված վառ գույներով եւ հանգիստ մթնոլորտով կենտրոնն առաջարկում է հատուկ ծրագրեր երեխաների էմոցիոնալ վիճակը բարելավելու համար: “SandPro” ընկերության  ավազով նկարելու ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ Յուլյա Շիրյաեւայի խոսքերով` այս կենտրոնը նախատեսված է  1.5-ից 100 տարեկան բոլոր երեխաների համար, հատուկ ծրագրեր կան մշակված նաեւ հղիների եւ, առհասարակ, բոլոր ցանկացողների համար:): Ավազով խաղացող փոքրիկներից Ստուդիան առաջարկում է նկարչություն ավազի վրա, ավազային ուսուցանում, թերապիա: Դասընթացները վճարովի են` նախատեսված ինչպես էմոցիոնալ խնդիրներ ունեցող, այնպես էլ առողջ երեխաների համար: Հայաստանյան կենտրոնի տնօրեն Ինեսա Միրզոյանը նշել է, որ կենտրոնը նախատեսում է անցկացնել նաեւ ավազով շոու-ծրագրեր: Ավազով լի սեղանի շուրջ ստեղծածդ սեփական երեւակայության արդյունքը կարող ես, օրինակ, որպես նվեր մատուցել նորապսակներին հենց հարսանյաց հանդեսի ընթացքում:): Կենտրոնի բացմանը ներկա էին հոգեբաններ եւ բժիշկներ, ովքեր հենց տեղում դասընթացներ են անցկացրել ծնողների եւ երեխաների հետ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`  Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW