Հայկական ռոք-խումբը երգեց իր կուռքի հետ :) “The Beautified Project”-ի կուռքը` անգլիական “Antimatter”-ը, Երեւանում է ու որպես հատուկ հյուր հանդես է եկել հայկական ռոք-խմբի համերգներին:): Սեպտեմբերի 12-ին կայացած համերգը եւս առանձնացել է իր ոճով ու բովանդակությամբ: Երեկոն բացել է “Antimatter”-ի հետ հանդես եկող Լիսա Քութբերթը: Անգլուհին կատարել է հինգ ստեղծագործություն, որոնց հայ հանդիսատեսն արդեն հասցրել էր ծանոթանալ սեպտեմբերի 10-ին Սիրահարների այգում կայացած համերգի ժամանակ: Ծրագրի երկրորդ մասում երգել է “Antimatter”-ը: Իռլանդացի Միկ Մոսը, ով խմբի հիմնադիրն է, կատարել է 12 հեղինակային ստեղծագործություն` “dark acoustic rock” ոճում: Երկրորդ անգամ հայ հանդիսատեսի համար երգող Միկը բարձր է գնահատել նրա մշակույթն ու ռոքի հանդեպ ունեցած յուրահատուկ սերը: Երգչին ձայնակցեցել են Լիսա Գութբերթն ու Վրաստանից ժամանած ջութակահարուհի Հելեն Մաչետովան: Համերգի երրորդ հատվածում բեմ է բարձրացել “The Beautified Project”-ը: Խմբին միացել են ջութակահարուհի Հելեն Մաչետովան եւ "Կոմիտաս" քառյակից Հասմիկ Վարդանյանը: “The Beautified”-ը կատարել է սեփական երգացանկից 12 ստեղծագործություն, որոնք ուղեկցվել են հանդիսատեսի ձայնակցությամբ, ծափերով ու բրավոներով(BRAVO.am:)): ““Antimatter”-ը միշտ մեր կուռքն է եղել: Մենք առաջարկեցինք նրանց համագործակցել, նրանք էլ լսեցին մեր երգերը, հավանեցին ու ընդունեցին առաջարկը: Ապրիլին, երբ Անգլիայում էինք, միասին համերգով ենք հանդես եկել: Այնտեղ ձայնագրեցինք մեր հեղինակած “Broken Smaile” երգից մի հատված, որի հիման վրա շուտով տեսահոլովակ ենք նկարահանելու”,- BRAVO.am-ին ասաց “The Beautified Project”-ի դաշնակահար, բեք-վոկալիստ Առլեն Շահվերդյանը` հույս հայտնելով, որ երկու խմբի համագործակցությունը դեռ շարունակվելու է: Առլենը կարեւորեց այն փաստը, որ առաջին անգամ են հայկական ու անգլիական ռոք-խմբերը նման մեծ համագործակցություն ունենում, ինչի արդյունքն էլ սպասվող տեսահոլովակը կլինի: Ակուստիկ համերգի վերջում “The Beautified Project”-ն ու “Antimatter”-ը պրեմիերայով են հանդես եկել` կատարելով “Broken Smile” երգը, որը մեծ ոգեւորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հնգամյակի առթիվ հայկական ռոք-խումբը երկու ձայնասկավառակից ընտրված լավագույն տասը` “Butterfly”, “But I Can’t”,“Stupid Love Song”,“Take My Hand”,“Angel” եւ այլ երգերի հավաքածուն, որը տեղ է գտել “Best of” ալբոմում, նվիրեց երկրպագուներին: Հոկտեմբերին խումբը համերգային շրջագայությամբ կլինի Վիեննայում եւ ԱՄՆ-ում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Բեռտա Մարտիրոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: