×


“Ամառային համերգ”

“Ամառային համերգ”

Ե՞րբ եւ որտե՞ղ են հանգստանում երգիչները :) Հուլիսի 15-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում հերթական հավաքական բարեգործական համերգն էր: Մասնակցում էին Մհերը, Միստր X-ը, Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մարտին Մկրտչյանը, Հասմիկ Կարապետյանը, Դավիթ Թուջարյանը, Սոնա Շահգելդյանը, Սոֆի Մխեյանը: Lulu Համերգի կազմակերպիչ “Black & White” պրոդյուսերական կենտրոնի մենեջեր Արմինե Եղիազարյանի խոսքով, մինչ այս խմբակային համերգը համագործակցել են ժողովրդական երգիչների հետ: Այս համերգի նպատակն է օգնել Արցախի հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց համար գնել դեղորայք ու հիգիենայի պարագաներ. “Մենք զանգել ու հրավիրել ենք էստրադային երգիչներից գրեթե բոլորին, ով համաձայնել է, քաղաքում է եղել, երգում ու մասնակցում է:)”: Համերգը բացեցին Մհերը եւ Ռուսաստանից ժամանած նորահայտ երգչուհի Քրիստինան իրենց նոր դուետով՝ “Լինենք ազատ”: Երկու մասից կազմված համերգային ծրագրում հնչեցին մասնակից երգիչների հայտնի ու նոր երգերը: Mher and Khristina Bravo.am-ը համերգային ծրագրին հետեւել է ետնաբեմից, հետաքրքվել՝ երգիչները ինչպես են անցկացնում ամառը, եւ ով որտեղ է պատրաստվում հանգստանալ: :) Համերգը վարող հեռուստառադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, դեռ արձակուրդի մասին չի մտածում, միայն մեկ շաբաթով իր երեխաների հետ հասցրել է լինել Սյունիքի մարզում՝ Կապանում. “Երբեւիցե չէի եղել Կապանում, շատ եմ հավանել, քանի տարի էր՝ երազում էի գնալ ու տեսնել: Հետո էլ ուր կգնամ՝ չգիտեմ, ամառը դեռ առջեւում է:)”: Հասմիկ Կարապետյանը երեւանյան տապից զովանում է լողավազան հաճախելով, երբեմն էլ քաղաքից դուրս է գնում: Ծովը Հասմիկի տարերքն է, բայց Դիլիջանի անտառները տեսնելու առիթը բաց չի թողնում:): Հավանաբար, օգոստոսին Հասմիկը կմեկնի Հունաստան՝ ծովափնյա հանգստի. “Այս ամառը մի փոքր դաժան է, քանի որ աշխատում եմ առավոտյան ծրագրում, պետք է մնամ քաղաքում, հուսամ՝ օգոստոսին արձակուրդ կունենանք: Սեպտեմբերին էլ Շուշան Պետրոսյանի հետ համերգ ենք ունենալու Ռուսաստանի Տուապսե քաղաքում, նաեւ միասին ծովափնյա հանգիստ կունենանք”: Hasmik Karapetyan Սոնա Շահգելդյանը նոր երգ կատարեց՝ “Վերեւ նայիր”, հետո էլ ակապելլա երգեց Կոմիտաս. “Սիրով եմ մասնակցում, լավ է, որ նման համերգների հասույթը երեխաներին է փոխանցվելու: Կարծում եմ, իր նպատակին կծառայի, մարդկանց խիղճը հանգիստ կլինի, որ օգնում են հիվանդ երեխաներին”,- ասաց Սոնան, ով սիրում է համատեղել ակտիվ հանգիստը աշխատանքի հետ: :) Երգչուհին մեկ շաբաթ հանգստացել է Բաթումում, առաջիկայում էլ կմեկնի Յուրմալա: Աիդա Սարգսյանը երկու երգ կատարեց՝  “Զատկի տոն” ու “Ո՞վ եմ ես”: Աիդան հանգստանալու կմեկնի օգոստոս ամսվա կեսին՝ իր մոր եւ 2-ամյա դստեր հետ. “Ուզում եմ տաք ծովափնյա երկիր գնանք, դեռ տարակուսում եմ, հնարավոր է՝ Բուլղարիան ընտրենք: Բալիկս սովոր է ուղեւորությունների, հասցրել է օվկիանոս կտրել, քանի որ ծնվել է Միացյալ Նահանգներում: Ուզում եմ ընտրել այնպիսի վայր, որ նրան էլ հետաքրքիր լինի”: Sona Shahgeldyan Սոֆի Մխեյանն էլ եզրափակեց համերգային ծրագիրը: Նա էլ մյուսների նման օգոստոսին կմեկնի ծովափնյա հանգստի, բայց որոշել է միանգամից երկու երկրում հանգստանալ: Պատճառն այն է, որ ապրիլի 7-ին նույն համերգասրահում տեղի ունեցած համերգի ժամանակ Սոֆիին նվիրել են Անթալիայի ուղեգիր. “Կարծում եմ՝ ինքս կգնամ, բայց մեկ այլ վայր էլ եմ ուզում մեկնել, ուղղակի երկիրը հստակ չեմ որոշել”,- ասաց Սոֆի Մխեյանը: Այլ հայտնիների ամառային ուղեւորությունների մասին Bravo.am-ը դեռ կպատմի: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW