Աշնանային բազմատեսակ ցուցահանդես-վաճառք Բազմատեսակ տորթեր, ուտեստներ, ծաղիկներ, կոկտեյլներ, զարդեր, հուշանվերներ, տարոսիկներ, բույսեր… Այս ամենը մեկ հարկի տակ կարելի էր տեսնել օրերս “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցած “Autumn Fest” կոչվող ցուցահանդես-վաճառքի ընթացքում: “Աշնանային ֆեստ”-ին մասնակցող ռեստորանները ներկայացրել են միջազգային խոհանոցի ուտեստներ՝ չինական, ռուսական, իսպանական, արաբական, հայկական… Տաղավարներում այցելուներին առաջարկվել են գնել ու համտեսել այդ ուտեստները, ինչպես նաեւ վաճառվել են քաղցրավենիք, պաղպաղակ ու տորթեր: Մեկօրյա ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ Մարիաննան BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ներկայացվել է 70-ից ավելի ընկերություն, խանութ ու անհատի աշխատանքներ. “Նախկինում կազմակերպել ենք տարաբնույթ ցուցահանդեսներ, այս անգամ փորձել եմ միայնակ իրագործել: Որպես աշնանային ցուցահանդես այն առաջինն է, որը ցանկանում էի վերածել փառատոնի”: Ցուցահանդես-վաճառքին այցելել են ամենատարբեր ոլորտները ներկայացնող անձինք, նաեւ մասնակցել է երգչուհի Աննա Խաչատրյանն իր եղբոր հետ. “Թեեւ առաջին անգամ եմ նման ցուցահանդեսի ներկա լինում, բայց արդեն հետաքրքրված եմ, որովհետեւ այստեղ ձեռագործ այնպիսի աշխատանքներ կան, որ խանութներում քիչ եմ տեսնում: Հատուկ գնելու նպատակով չեմ եկել, բայց, երեւի, հուշանվերներ կգնեմ: Ափսոս, որ բիժուտերիա ու զարդեր շատ քիչ եմ կրում առօրյայում, եթե բեմին հարմար լինեն, միգուցե ձեռք բերեմ”: Նշենք, որ նաեւ անց է կացվել խաղարկություն այն այցելուների համար, ովքեր նախապես գնել են վիճակահանության կտրոնները: Շահումները եղել են ներկայացված տաղավարների ապրանքներից կամ ծառայություններից: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: