×


“Ապրիկոտա”

“Ապրիկոտա”

Խմբի հեղինակային երգը` «Եվրատեսիլ 2011»-ում Եվ այսպես, մարտի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ չորս ներկայացված երգերից Էմմին «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում կներկայացնի “Ապրիկոտա” խմբի “Boom Boom” երգը: Շնորհավորում ենք տղաներին եւ հաղթանակ մաղթում նաեւ Գերմանիայում: Այս առիթով որոշեցինք զրուցել “Ապրիկոտա”-ի Հայկ Հարությունյանի եւ Հայկ Հովհաննիսյանի հետ ու ծանոթանալ նրանց ավելի մոտիկից :): «Եվրատեսիլ 2011»-ում Էմմին կներկայացնի “Ապրիկոտա” խմբի “Boom Boom” երգը “Չորս երգերն էլ շատ “ուժեղ” էին, ու բավականին թեժ պայքար էր ընթանում: Շատ ցանկալի էր, որ հաղթեինք, բայց պարտությունը մեզ համար պատնեշ չէր դառնա, հակառակը, ավելի մեծ թափով կսկսեինք աշխատել: «Եվրատեսիլ» երգի մրցույթը մի քիչ այլ տեսակի մեջ է: Եվրատեսիլյան երգերի որոշակի տենդենց կա, որը հիմնականում ամեն տարի կրկնվում է, չնայած լինում են բացառություններ, ու հենց դրանք էլ հաղթում են: Բայց Հայաստանի համար բացառությունը ռիսկային է: “Ապրիկոտա”-ի անդամները մանկության ընկերներ են «Եվրատեսիլը» մասայական երգի մրցույթ է, աշխարհի ֆուտբոլի առաջնության նման, դրա համար էլ ներկայացված երաժշտությունը չի կարող լինել շատ բարձրաշխարհիկ: Կատարողը ունի միայն երեք րոպե երգը ներկայացնելու համար: Եվ այդ կարճ ժամանակահատվածում պետք է երգը հիշվի, ուշադրություն գրավի ու քվեարկելու ցանկություն առաջացնի”,- պատմում են տղաները: - Մանկության ընկերներ եք, չէ՞: Հայկ Հարությունյան. - Համադասարանցիներ չենք, բայց միասին արվեստի խմբակ էինք հաճախում: Հենց այնտեղից էլ սկսվեց մեր ընկերությունը: Հայկ Հովհաննիսյան. - Հետո միասին հաճախում էինք նույն երաժշտական դպրոցը` ֆլեյտայի  դասարան: Հայկ Հարությունյան.  “Կարծում եմ, թիմային աշխատանքը միշտ ավելի հաջող է լինում” - Բացի նրանից, որ երկուսիդ անունն էլ Հայկ է, իսկ ազգանունները “Հ” տառով են սկսվում, բնավորության ի՞նչ ընդհանուր գծեր ունեք, որ մտերմացրեցին ձեզ :): Հայկ Հարությունյան. - Հենց երաժշտական ճաշակն է նման: Միասին ավելի հեշտ է աշխատել: Կարծում եմ, թիմային աշխատանքը միշտ ավելի հաջող է լինում: Հայկ Հովհաննիսյան. - Ընդհանուր աշխարհայացքը, խնդիրներին միեւնույն մոտեցում ցուցաբերելը: Հայկ Հովհաննիսյան.  “Ապրիկոտան” ստեղծվեց 2007 թվականին, արդեն 4 տարեկան է” - Իսկ այն ժամանակ ի՞նչ էիք լսում: - Լսում էինք Մայքլ Ջեքսոն, Prodigy, Aerosmith, Jamiroquai… - Ֆլեյտայի դասեր, Մայքլ Ջեքսոն ու հիմա ավելի էլեկտրոնային ուղվածություն: Հայկ Հարությունյան. - Մենք հավատարիմ ենք մնում մեր նախասիրություններին: Յուրաքանչյուր երաժշտաոճում էլ կա վատը եւ լավը: Եթե երաժշտության մեջ ես, պետք է փորձես ընկալել ցանկացած տեսակի երաժշտություն: Հայկ Հովհաննիսյան. - Բայց կա երաժտական ուղղություն, որը մեզ առավել  հոգեհարազատ է` էլեկտրոնային երաժշտությունը: “Ապրիկոտա”-ին միավորում է ընդհանուր աշխարհայացքը, խնդիրներին միեւնույն մոտեցում ցուցաբերելը - Իրար հետ շա՞տ եք վիճում: -10 տարեկանից ընկերներ ենք, ու արդեն այնքան լավ գիտենք միմյանց, որ վեճեր չեն լինում: Բայց ավելի զիջող է Հայկը (Հարությունյան):): - Ծիրանի հետ ինչ կապ ունե՞ք, որ “Ապրիկոտա” անվանվեցիք :): -  Ամենաուղիղ կապն ունենք, փորձում էինք մի հայկական բառ մտածել, որը նաեւ միջազգային հնչողություն կունենա :): “Ապրիկոտա”-ի տղաները լսում էին Լսում էինք Մայքլ Ջեքսոն, Prodigy, Aerosmith, Jamiroquai… - Բայց մինչեւ “Ապրիկոտան” “Հայք” խմբում էիք, չէ՞: Հայկ Հովհաննիսյան. - Խումբը գործեց մոտ երեք տարի, իսկ “Ապրիկոտան” ստեղծվեց 2007 թվականին, արդեն 4 տարեկան է: Հայկ Հարությունյան. - “Հայքը” ավելի շատ բեմ դուրս գալու համար նախատեսված խումբ էր, իսկ “Ապրիկոտան” ստեղծվել է երաժշտական պրոդյուսինգի համար` գրել երաժշտություն, գործիքավումներ կատարել: “10 տարեկանից ընկերներ ենք, ու արդեն այնքան լավ գիտենք միմյանց, որ վեճեր չեն լինում” - Բայյց սկզբում ԴերՀովան էլ էր «Ապրիկոտա»-ում: - Այո, բայց ոչ մի կոնֆլիկտ չի եղել, պարզապես մեր երաժշտական ուղիները բաժանվեցին: - Հայկ (Հովհաննիսյան), բացի երաժշտությունից ուրիշ աշխատանք էլ ունես: - Երկու մասնագիտություն ունեմ, քաղաքագիտություն եւ շուկայագիտություն: Հիմա հենց շուկայագիտությամբ էլ եմ զբաղվում: Հայկ Հարությունյան.  “Միասին ավելի հեշտ է աշխատել” - Համագործակցել եք տարբեր երգիչների հետ` Արսեն Գրիգորյան, Շպռօտ, Մարիաննա Հովհաննիսյան, ՀՏ Հայկո… Ու՞մ հետ էր ամենից դժվար ու հետաքրքիր աշխատել: Հայկ Հովհաննիսյան. - Երեւի թե ամենից հեշտ էր աշխատել Մարիաննա Հովհաննիսյանի հետ: Ամենից դժվարը Շպռօտի հետ էր, բայց արդյունքը դրական էր: Հայկ Հարությունյան. - Ամենից կարեւորն այն է, որ կատարողները վստահեն երգի հեղինակներին: Դա ազատություն է տալիս ստեղծագործելիս: Հայկ Հովհաննիսյան.  “Ամենից դժվարը Շպռօտի հետ էր, բայց արդյունքը դրական էր” - Դուք ձեր սգտուդիան ունեք: Ինչպե՞ս եք համագործակցում երգիչների հետ, ո՞վ է ում գտնում: - Հիմնականում նրանք են մեզ գտնում, կամ էլ ծանոթի միջոցով ենք հանդիպում: Մերը ավելի շատ գոործիքավորման ստուդիա է, ոչ թե ձայնագրման: Մենք այն օֆիս ենք անվանում :): «Եվրատեսիլ 2011»-ում Էմմին կներկայացնի “Ապրիկոտա” խմբի “Boom Boom” երգը Ամենաուրախ եւ հումորով խմբերից մեկի` “Ապրիկոտայի” տղաները նաեւ պատմեցին, որ իրենց օֆիսում պատրաստած բազմաթիվ նախագծեր ունեն, որոնց մասին մենք շուտով կլսենք:  Իրենց երգերից մեկում տղաները հնչեցնում են “ամեն ինչ լավ է լինելու` Լիլու”, մենք էլ ասում ենք` «Հայաստանը հաղթանակի կարոտ է` «Ապրիկոտա»»:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW