×


“ԱրԱրԱտ”

“ԱրԱրԱտ”

“Океан Эльзы”-ն Ջիվան Գասպարյանի հետ ` բրենդի երեկույթին:) Bravo.am-ն արդեն տեղեկացրել է, որ “ԱրԱրԱտ” կոնյակներն այլեւս նոր դիզայն ունեն: Ապրանքանիշը պատկերված է լատինական A տառով եւ փյունիկ թռչնի կերպարով: Երեւանի կոնյակի գործարանը կոնյակների նոր դիզայնով բրենդ-խորհրդանիշ ու փաթեթավորում ունենալու առիթով հոկտեմբերի 12-ին հենց ԵԿԳ-ի պատերի ներքո երեկույթ էր կազմակերպել: Jivan Gasparyan & Ara grigoryan Կոնյակասեր հյուրերին ողջույնի խոսք ասաց Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը` շեշտելով, որ “ԱրԱրԱտ”-ը Հայաստանի խորհրդանիշերից մեկն է, հպարտություն Է: “Մենք մեծ հպարտությամբ մեզ վրա ենք վերցնում լիդերի դերը, որ “ԱրԱրԱտ”-ն ու Հայաստանը ավելի ճանաչված, հարգված ու սիրելի լինեն բոլոր երկրներում”,- նշեց Արա Գրիգորյանը: Ara Grigoryan Կոնյակի գործարանում մեկ այլ իրադարձություն էլ էր նշվում` տարեդարձ:): Բոլոր շնորհավորանքներն ուղղված էին դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, ով նշեց իր 82-ամյակը: “Մաեստրոն եւս հայկական լեգենդ է, մարդ, ով Հայաստանը ճանաչելի է դարձրել ամբողջ աշխարհում”,- ասաց Երեւանի կոնյակի գործարանի տնօրենը: “Океан Эльзы” Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը թոռան` Ջիվանի հետ մի քանի ստեղծագործություն հնչեցրեց: Պավել Կապլեւիչի “Ֆենիքսի ծնունդը” հավաքածուի բեմականացված ցուցադրությունը եղավ ու բեմահարթակ բարձրացան երեկոյի սպասված հյուրերը` “Океан Эльзы”-ն: Ուկրաինական ռոք-խումբը իր հիթերը հնչեցրեց: Հայերը վերջիններին հավասար երգում էին: Ուկրաինացիները ուրախ էին առաջին անգամ լինել Հայաստանում, հուսով են` հաջորդ ժամանմանը արդեն համայն հայության համար կերգեն:): “Океан Эльзы”-ն Ջիվան Գասպարյանի հետ նախկինում իրենց կատարած համատեղ դուետով հանդես եկան. շատ գեղեցիկ ստեղծագործություն էր: “Океан Эльзы” & Jivan Gasparyan “Ինձ նոր գրկեց, պաչեց ու դրեց տեղը”. Գարիկ “ԱրԱրԱտ”-ի տոնին ներկա էին, կոնյակ ու կոնյակի հիմքով կոկտեյլներ խմեցին բավական թվով հյուրեր: Երեկույթին ներկա էին Լեւոն Մալխասյանը, Հրանտ Թոխատյանը, հայկական շոու-բիզնեսի ու “գլամուր” դասակարգի շատ ու շատ ներկայացուցիչներ, գործարարներ, արվեստագետներ: Տեսնեիք` ինչպիսի խանդավառության մեջ էր “Vitamin” Գարիկը` նույն ինքը նախկին “32 ատամ”-ցին: “System of A Down-ի ու “Океан Эльзы”-ի երաժշտության տակ եմ մեծացել: “Океан Эльзы”-ին ինձ նոր գրկեց, պաչեց ու դրեց տեղը: Իմ երազանքն է կատարվել, ես շոկի մեջ եմ, դեռ չեմ մարսել, որ եղա իրենց համերգին, սենց կյանքում չեմ տժժացել, բառերով չեմ կարող բացատրել` ինչ եմ զգում, չկա նման բառ մեսրոպատառով գրած ու ընդհանրապես աշխարհում:)”,- Bravo.am-ին ասաց Գարիկն ու խոստովանեց. “Կոնյակ չեմ սիրում, բայց համերգի համար հինգ բաժակ խմել եմ:)”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW