“BRAVO Sessions”-ի ավարտը ռոքային էր :) Հուլիսի 15-ը “Bravo Sessions City Music Fest” երեւանյան երաժշտական փառատոնի վերջին՝ հինգերորդ օրն էր: “Մոսկվա” կինոթատրոնի բակում հայկական ռոքային երեկո էր. “Դոգմա” խումբը ռոքասերներին ադրենալինի իր չափաբաժինն էր տալիս սեփական ձեռագրով ու երգացանկով: :) Խումբը հաճախ է երգում բացօթյա համերգներին, բայց այս մեկը մենահամերգ էր, որին պատրաստվել էին ընդամենը մի քանի օրում: Հնչեցին այն երգերը, որոնք, սովորաբար, մյուս բացօթյա համերգներին չեն հնչեցնում: Ֆոլկ-ռոք խմբի մեներգչուհի Զառան ոչ միայն երգում, այլեւ պարում ու ոգեւորում էր հանդիսատեսին:). “Վոկալիստի համար, իհարկե, ավելի նախընտրելի է փակ դահլիճում երգելը, բայց բացօթյա համերգների ժամանակ ձայնն ու երաժշտությունն ավելի զիլ է հնչում, մեծ տարածություն է, ավելի շատ մարդիկ են, դու էլ հաճույք ես ստանում:):” Խումբն ընդհանուր առմամբ 17 երգ կատարեց, բոլորն էլ սեփական երգացանկից. “Մենք ընդհանրապես քավեր երգեր չենք կատարում: Հանդիսատեսին ներկայանալու դժվար տարբերակ ենք ընտրել, քանի որ սեփական երգերով պետք է գրավենք նրանց ուշադրությունը: Ուրախ ենք, որ հենց մեր երգերը լսելու համար են գալիս: Կան մարդիկ, ովքեր այնքան են եկել համերգներին, որ արդեն ճանաչում, շփվում ենք համերգներից դուրս”,- ասաց Զառան: “Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում անցկացվող վերջին համերգի “հերոսները” տարվելով փորձերով՝ չեն հասցրել հետեւել ու մասնակիցը դառնալ ֆիլմային թոհուբոհին, փոխարենը հաճույքով ելույթ ունեցան կինոփառատոնի հյուրերի համար: :) Հանդիսատեսի շարքերում էր նաեւ խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանի եւ Զառայի փոքրիկ աղջիկը՝ Թենին, ով շատ է սիրում խմբի երգերը. “Մեր երգերի ներքո իրեն լավ է զգում:). եթե “Ծով ծիրանի” երգն եմ երգում կամ միացնում, արդեն գիտի, որ քնելու ժամն է: Բայց այնպես չէ, որ միայն մեր երգերն է լսում. սիրում է հարդ-ռոք ու մետալ երաժշտություն”, - հպարտությամբ պատմում է Զառան: Կատարումներն ուղեկցվում էին ծափահարություններով, բղավոցներով, թափահարող գլուխներն էլ անպակաս էին: :) Խումբը հանդես եկավ իր հիմնական կազմով` Զառա (վոկալ), Վարդան (բաս-կիթառ), Դերիկ (հարվածային գործիքներ), Հենրիկ (կիթառ): Հիշեցնենք, որ “BRAVO City Music Fest”-ի կազմակերպիչներն են “Evolution”-ը, BRAVO.am-ը` “Ոսկե ծիրան” կինոփառատոնի հետ համատեղ: “BRAVO Sessions” երեւանյան երաժշտական հնգօրյա փառատոնը կարելի է համարել կայացած ու ավարտված: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: