“Խելագարները” հաղթել են:) Ամերիկյան հեռուստատեսությունը վաղուց հավասար մակարդակի վրա է կինոարդյունաբերության հետ, իսկ լավագույն հեռուստասերիալների եւ շոուների համար շնորհվող “Էմմի” մրցանակը համեմատում են “Օսկար”-ի հետ: Տարվա ամենակարեւոր միջոցառումներից մեկը փորձում են բաց չթողնել նաեւ Հոլիվուդի հանրահայտ շատ ներկայացուցիչներ:): 2011 թվականի “Էմմի”-ն եւս պատմություն է դարձել: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 18-ին, Լոս-Անջելեսի “Nokia” թատրոնում: Միջոցառումը վարել է Ջեյն Լինչը: Եվ այսպես, “Լավագույն հեռուստադրամա” անվանակարգում երեք տարի անընդմեջ հաղթող ճանաչված “Խելագարներ”-ի համար 2011-ը եւս բացառություն չդարձավ:): Ի դեպ, հաղթանակած այս սերիալը ներկայացված է եղել 19 անվանակարգում: Նշենք, որ շատերին անակնկալի է բերել Չարլի Շինի` բեմում հայտնվելը. դերասանը մրցանակ է հանձնել:): Իսկ հաղթողների շարքում է նաեւ հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով մրցանակ է ստացել “Միլդրեդ Փիրս’’ մինի-սերիալում իր ստանձնած դերի համար: Ներկայացնում ենք հաղթողների ցանկը` “Լավագույն սերիալ կոմեդիայի ժանրում”- “Ամերիկյան ընտանիք’’ “Լավագույն հեռուստադրամա” - “Խելագարները” “Կոմեդիայի ժանրի լավագույն դերասան” - Ջիմ Փարսոնս “Դրամատիկ ժանրի լավագույն դերասան” - Քայլ Չենդլեր “Մինի-սերիալի լավագույն դերասան” -Բարի Փեփեր “Կոմեդիայի ժանրի լավագույն դերասանուհի” - Մելիսա ՄաքՔարթի “Դրամատիկ ժանրի լավագույն դերասանուհի” - Ջուլիաննա Մարգուլիս “Մինի-սերիալի լավագույն դերասանուհի” - Քեյթ Ուինսլեթ “Կոմեդիայի ժանրի սերիալի լավագույն ռեժիսոր” - Մայքլ Ալեն Սփիլլեր “Դրամատիկ ժանրի սերիալի լավագույն ռեժիսոր” - Մարտին Սքորսեզե "Մինի-սերիալի լավագույն ռեժիսոր" - Բրայան Փերսիվալ “Լավագույն ռեալիթի-շոու” – “The Amazing Race” Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: