×


“Էքսպերիմենտալ ցուցահանդես”

“Էքսպերիմենտալ ցուցահանդես”

Ներկայացան “PanArmenian Photo” գործակալության լուսանկարիչները Մի քանի օր առաջ պատմել էինք ձեզ “Բյուրոկրատ” գրախանութում տեղի ունեցած` լուսանկարիչ Դավիթ Գալստյանի ցուցահանդեսի մասին: Պարզվում է` հենց այդ ցուցահանդեսի ժամանակ “PanArmenian Photo” գործակալության ղեկավար, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը ընկերոջը` Դավիթին օգնելու ընթացքում տեղեկացավ, որ այդ ցուցահանդեսից հետո մինչեւ հաջորդ ցուցահանդես մոտ 10 օր ընդմիջում է լինելու: Ու Վահանը հասկացավ, որ հենց այդ ժամանակահատվածում “PanArmenian Photo”-ն կներկայացնի իր լուսանկարները գրախանութում :): Vahan Stepanyan Եվ այսպես, փետրվարի 26-ին “Բյուրոկրատ” գրախանութում ցուցադրվեցին “PanArmenian Photo”-ի`երկու տարիների ընթացքում արված լուսանկարներից մոտ 500 լավագույնները: “Բյուրոկրատ”-ի պատերին են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս տեղի ունեցած առավել հետաքրքիր, տպավորիչ եւ կարեւոր պահերը ֆիքսած լուսանկարները: Ցուցահանդեսին ներկայացված են “PanArmenian Photo”-ի 4 հիմնական լուսանկարիչների աշխատանքները. Վահան Ստեփանյան, Դավիթ Հակոբյան, Սեդրակ Մկրտչյան եւ Տիգրան Մեհրաբյան: Ներկայացված են նաեւ լուսանկարիչների աշխատանքներ, որոնց հետ համագործակցում է “PanArmenian Photo”-ն: “PanArmenian Photo” Լուսանկարների տակ գրված չեն հեղինակների անունները: Վահան Ստեփանյանը դա բացատրեց նրանով, որ իրենք գործակալություն են ու հավաքական նախագիծ են ներկայացնում: “Ավելի լավ է մարդիկ կենտրոնանան լուսանկարների եւ անվանումների վրա”,- պատմեց Վահանը: Ի դեպ, լուսանկարների անվանումների վրա հաստատ արժե կենտրոնանալ. դա առանձին պատմություն է :): Ամեն մի անվանումը հումորով է ու չափազանց դիպուկ: Ներկայացված 500 լուսանկարը ընտրվել է մոտ 163 հազար լուսանկարից :):  Սկզբում “PanArmenian” գործակալության համակարգիչներից մեկում երեք ֆայլ է բացվել` 2009, 2010 եւ 2011 թվականներ անվանումներով: Հետո յուրաքանչյուր լուսանկարիչ ընտրել է իրեն առավել հոգեհարազատ լուսանկարները, որոնց ընդհանուր թիվը մոտ  3 հազար է կազմել: Իսկ վերջնական “ջնջումները” կատարվել են Վահան Ստեփանյանի թեթեւ ձեռքով :): Davit Hakobyan Մայիսին “Panarmenian Photo” գործակալությունը երկու տարեկան կդառնա: Հենց այդ առիթով մեծ ցուցահանդես կկազմակերպվի, ինչպես նաեւ լույս կտեսնի լուսանկարների ալբոմ: Բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ ցուցահանդեսին միայն 80 նկար պետք է ներկայացվի: Ու հենց դա է պատճառը, որ լուսանկարիչները դիմեցին այցելուների օգնությանը. ցուցահանդեսի ընթացքում նրանց հնարավորություն ընձեռվեց ընտրել առավել դուր եկած լուսանկարները եւ քվեարկել դրանց օգտին հենց տեղում: Ի դեպ, ցուցահանդեսին հանդիպեցինք ռեփեր Միշոյին եւ DJ Սերժոյին: Երկուսի լուսանկարներն էլ ներկայացված են ցուցահանդեսում, սակայն նրանք հավատացրին, որ իրենց լուսանկարի օգտին չեն քվեարկել :): Վահան Ստեփանյանը մոտ 10 տարի է, ինչ լուսանկարչությամբ է զբաղվում: “PanArmenian Photo”-ում է գործակալության բացման օրից` արդեն 2 տարի: Հենց նա է լուսանկարչության բաժնի ղեկավարը, խմբի անդամներին էլ ինքն է ընտրել: Վահանն ու Սեդրակը համադասարանցիներ են, միասին են սովորել 4-րդ դասարանից սկսած: Դավիթի եւ Տիգրանի հետ Վահանը անձամբ ծանոթ չի եղել, բայց հավանել է լուսանկարները ու “թիմակցել” նրանց: Երաժշտական ուղղվածության նկարների հեղինակը հիմնականում հենց Վահանն է:  “PanArmenian Photo” Դավիթ Հակոբյանը մագիստրոս լուսանկարիչ է :): Ավարտել է Մանկավարժական համալսարանի ֆոտոլրագրության ֆակուլտետը, զբաղվում է լուսանկարչությամբ արդեն 9 տարի: Դավիթը հետաքրքրվում է քաղաքականությամբ, այնպես որ նա հիմնականում այդ ոլորտի հետ կապված լուսանկարների հեղինակն է :): Դավիթն է լուսանկարել վեհափառին խրամատներում, Հայաստան-Թուրքիա պատմական ֆուտբոլային խաղը, Արցախի պատմական հուշարձանները` ուղղաթիռից, Էդուարդ Միրզոյանի եւ Կոնստանտին Օրբելյանի հանրահայտ “կիսահամբույրը” :): Դավիթը հուսով է, որ օրերից մեկ օր քաղաքական որեւէ գործչի հետ հնարավոր կլինի ֆոտոշարք նկարահանել: Sedrak Mkrtchyan Սեդրակ Մկրտչյանը չափազանց քննադատորեն է վերաբերվում  իրեն ու իր աշխատանքին, ու հենց դա է պատճառը, որ նկարները ավելի խստորեն “կմաղեր” :): Սեդրակը մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է: Արդեն 11 տարի է` գրաֆիկական դիզայնով է զբաղվում: Լուսանկարչությամբ զբաղվում է 2002 թվականից: “Ամեն ինչ սկսվեց հոբբիից ու վերածվեց հիմանական աշխատանքի :)”,- պատմում է Սեդրակը: Էթնոգրաֆիկ ուսումնասիրությունները Սեդրակի կիրքն են: Չսիրելով ստուդիայում արված կադրերը` Սեդրակի համար իդեալական ֆոտո-պատմությունը մի քանի օր անծանոթ գյուղում անցկացրած օրերի ընթացքում արված լուսանկարներն են: Tigran Mehrabyan Տիգրան Մեհրաբյանը մասնակցել է ցուցահանդեսի համար լուսանկարների ընտրության բարդ գործին: Տիգրանը ասում է, որ “PanArmenian Photo”-ում հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի` անձրեւից փախչելու կադրը ֆիքսելուց հետո: Նա զբաղվում է լուսանկարչությամբ 1999 թվականից ի վեր: Դե ինչ, մեզ մնում է սպասել մայիս ամսին` “PanArmenian” գործակալության տարեդարձին եւ մեծ ցուցահանդեսին :): Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW