×


“Ձուկն առանց ջրի կամ suicide”

“Ձուկն առանց ջրի կամ suicide”

“Սա իմ, Արմենի, Վլադիմիրի կյանքն է” “Ձուկն առանց ջրի կամ suicide” ներկայացման պրեմիերան երեկ էր` Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հիշատակին: “Ձուկն առանց ջրի կամ suicide” Տրագիկոմիկական կլոունադայի գլխավոր  հերոսի` Բարդուղիմեոսի դերում հանդես է գալիս ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, իսկ մյուս դերերում`ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը, Գուրգեն Անտոնյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Լիդա Հարությունյանը, Հովհաննես Թեքգոզյանը, Նարեկ Քթոյանը եւ ուրիշներ: Ծեր դերասան Բարդուղիմեոսի մասին պատմող պիեսի հեղինակներն են Լեւոն Մութաֆյանն ու Արմեն Խանդիկյանը: Եւ այսպես, Բարդուղիմեոսը մենակ է մնացել մի լքված թատրոնում, իսկ բոլոր գործողությունները տեղի են ունենում իր երեւակայության մեջ: “Ձուկն առանց ջրի կամ suicide” Նախապես այն ամբողջությամբ կառուցված է եղել Վլադիմիր Մսրյանի դերասանական առանձնահատկությունների վրա: Բարդուղիմեոսին պետք է մարմնավորեր հենց Վլադիմիր Մսրյանը, սակայն փորձերն ընդհատվել են դերասանի մահվան պատճառով: Պիեսում որոշ փոփոխություններ կատարելուց հետո հեղինակների ցանկությամբ Բարդուղիմեոսի կերպարը կերտել է Արթուր Ութմազյանը: “Սա իմ, Արմենի կյանքն է, Վլադիմիրի կյանքը... Սա այն ներկայացումն է, որի յուրաքանչյուր բառի տակ ես կարող եմ ստորագրել”,- BRAVO.am-ին ասել է Արթուր Ութմազյանը: Arthur Utmazyan “Իմ հերոսուհին ինձ շատ սիրելի կերպար է` իր չստացված կյանքով ու վատ ճակատագրով: Ես նրան չեմ համարում անբարո կին, նա ունի մաքուր ու ջինջ հոգի, որը շատերիս մոտ ինչ-որ տեղ բացակայում է, բայց դա միայն Բարդուղիմեոսն էր տեսնում”,- իր մարմնավորած կերպարի`թեթեւաբարո կնոջ մասին, BRAVO.am-ին ասել է Գոհար Իգիթյանը: “Ձուկն առանց ջրի կամ suicide” ներկայացումը կլինի նաեւ հոկտեմբերի 29-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW