×


“Մթնշաղ’’

“Մթնշաղ’’

Պրեմիերային ներկա են եղել նաեւ Քարդաշյանները:) Միլիոնավոր մարդկանց կողմից անչափ սպասված ֆիլմն այլեւս մեծ էկրաններին է: Լոս-Անջելեսում կայացել է “Մթնշաղ” ասքի չորրորդ մասի պրեմիերան: Արնախում Էդվարդը, նույն ինքը` սրտակեր դերասան Ռոբերտ Փեթինսոնը հայտնվել է  կարմիր գորգի վրա` Բելլայի` Քրիսթեն Ստյուարտի ուղեկցությամբ: Զույգի հանդեպ ուշադրությունն այս անգամ էլ ավելի մեծ է եղել, քանի որ վերջերս Ռոբը կարծիք է հայտնել, թե ինքն ու Քրիսթենն արդեն իսկ ամուսնացել են Աստծո առջեւ: Robert Pattinson and Kristen Stewart Կարմիր գորգի վրա հայտնվել են նաեւ դերասաններ Թեյլոր Լոթները, Էշլի Գրինը, Քելան Լուցը, Պիտեր Ֆաչինելին եւ այլք: Դերասանները կինոթատրոն են մտել երջանիկ երկրպագուների բղավոցների ներքո:): Նրանք հաճույքով լուսանկարվել եւ ստորագրություններ են բաժանել հավատարիմ հանդիսատեսին: Աղմկալից պրեմիերան գրավել էր ոչ միայն երկրպագուներին, այլ նաեւ “աստղային’’ բազմաթիվ հյուրերին: Ցուցադրությանը ներկա են եղել դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը, Էշլի Թիզդեյլը, երգիչ  Վիլ Սմիթի դուստրը` Վիլոուն, եւ  Քիմ Քարդաշյանի քույրեր Քենդել եւ Քայլի Ջեներները: Իհարկե, անգամ “աստղ” հյուրերին չի հաջողվել “խավարում” թողնել օրվա գլխավոր հերոսներին` Ռոբերտին եւ Քրիսթենին: Նշենք, որ զույգն երեկոյի ողջ ընթացքում միասին է եղել` ցուցադրելով, որ իրենց հարաբերությունները հրաշալի են ոչ միայն էկրանի վրա, այլ նաեւ իրական կյանքում: Stefani Meyer Պրեմիերայից առաջ Քրիսթենը խոսել է ֆիլմում տեղ գտած անկեղծ տեսարանների մասին. “Իրականում ոչինչ էլ չի եղել, ես երբեք չեմ նկարահանվում անկողնային տեսարաններում: Ֆիլմում ամեն ինչ խոշոր պլանով է նկարահանվել, այնպես որ չեք էլ կարող մի բան տեսնել:)’’: Մի քանի օրից ֆիլմը կհայտնվի աշխարհի տարբեր կինոթատրոնների էկրաններին եւ վարձույթում: Հուսանք, Երեւան այն եւս շուտ “կգա’’, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ասքի նոր մասի թրեյլերը եւ կայացած պրեմիերայի լուսանկարները:) Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին