Աֆրիկուհի Լեյլան` աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը 2011-ի Տիեզերքի գեղեցկուհին Լեյլա Լոպեսն է: Անգոլայի ներկայացուցիչը երեկ հաղթող է ճանաչվել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող “Միսս տիեզերք 2011” մրցույթում:): 25-ամյա սեւամորթ գեղեցկուհին, շրջանցելով 88 մրցակցուհիներին, ստացել է 120 000 դոլար արժողությամբ թագը, իհարկե, ընդամենը մեկ տարով:), ինչպես նաեւ բնակարան Նյու-Յորքում: Տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսակիրը մրցույթի նախորդ տարվա հաղթողից թագը ստանալուց հետո հետեւյալն է ասել. “Ինձ համարում եմ կին, ով առաջին հերթին օժտված է ներքին գեղեցկությամբ: Փառք Աստծո, ինձ լիովին բավարարում է նաեւ այն, ինչպիսին ինձ ստեղծել է Աստված, եւ ոչինչ չեմ ցանկանում փոխել”: Լեյլա Լոպեսը հարցազրույցներից մեկում նաեւ նշել է, որ “հավատում է այլմոլորակայինների գոյությանը, կին լինելն ավելի զիլ է համարում, քան տղամարդ լինելը, եւ մարդ չլինելու դեպքում, կցանկանար թիթեռ լինել, քանի որ նրանք ամենագեղեցիկն են եւ թռչել գիտեն”: Նշենք, “Միսս տիեզերք 2011”-ի եզրափակչում էին հայտնվել Բրազիլիայի, Ֆիլիպինների, Ճապոնիայի, Ուկրաինայի եւ Անգոլայի մասնակիցները: Ուկրաինուհի Օլեսյա Ստեֆանկոն ճանաչվել է “Վիցե-միսս տիեզերք 2011”: Այս գեղեցկուհին արժանացել է նաեւ ամենասեքսուալ մասնակցի տիտղոսին: Երրորդ տեղը զբաղեցրած գեղեցկուհին բրազիլուհի Պրիսցիլա Մակադոն է: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` kp.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: