×


“Միքս մոդել”

“Միքս մոդել”

Էմմին, Մհերը, Միհրանը գնահատեցին մոդելներին :) Սկսնակ մոդելներն երեկ համալիրներից մեկում ցուցադրության են մասնակցել` գնահատականների արժանանալով երեկոյի հատուկ հյուրերից: Իհարկե, շոուն համերգային հատված էլ է ունեցել, որի ընթացքում հանդես են եկել Էմմին, Մհերը, Միհրան Ծառուկյանը, Սամվել Գրիգորյանը, Հայկ Կասպարովը, Մաշա Մատվեեւան ու այլ երգիչներ: “Միքս մոդել” մրցույթի մասնակիցներից Ժյուրիի կազմում են եղել նաեւ ոճաբան Սերժը, ինչպես նաեւ “Jose”-ի տնօրենը` դիզայներ Գեորգի Հարությունյանը: “Միքս մոդել” մրցույթի մասնակիցները երեկոյի ընթացքում մի քանի րոպեով իրենց մոդել են զգացել, լավ ներկայանալ, սակայն, ոչ բոլորին է հաջողվել: Այնուամենայնիվ, շոուն կայացել է: 13 մասնակցից “Միքս մոդել” մրցանակը կիսել են երկու հոգի:): Սկսնակ մոդելները պատվոգրեր են ստացել կազմակերպչի` “Միքս” ամսագրի կողմից, ոճաբան Սերժն իր նախընտրած մասնակցին 100.000 դրամի անվճար սպասարկման քարտ է նվիրել, Մհերն էլ իր տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ է արել:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW