×


“Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’

“Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’

“Սուտասանը” եւ “Բարեկենդանը” թարգմանվել են 14 լեզվով Այժմ ոչ միայն հայ, այլ նաեւ այլազգի երեխաները կարող են ընթերցել Հովհաննես Թումանյանի հեքիաթները:): Richard Gidachyan Այսօր կայացել է  “Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’ մատենաշարի շնորհանդեսը, որն ընդգրկում է Թումանյանի “Սուտասանը” եւ “Բարեկենդանը” հեքիաթները` թարգմանված 14 լեզվով` ներառյալ հայերենը: Մատենաշարի հետ մեկտեղ լույս են տեսել նաեւ ձայնասկավառակներ: Երեխաների համար հեքիաթներն ընթերցում են արհեստավարժ դերասաններ ու հաղորդավարներ: Ի դեպ, ձայնագրման աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: “Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’ Երեխաներին առաջարկվում է զբաղվել նաեւ համակարգչային դիզայնով եւ նկարազարդել հեքիաթների հերոսներին: Ձայնասկավառակում ընդգրկված են օրորոցային երգեր, որոնցից մեկը հեղինակել է մաեստրո Մարտին Վարդազարյանը: “Կողմնակից չեմ, որ միայն մեկ մարդ գրի մատենաշարի օրորոցայինները: Ձեռագրերը պետք է տարբեր լինեն”,- նշեց մաեստրոն: “Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’ մատենաշարի նախաձեռնող, հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը նշեց, որ գրքույկի նկարազարդման աշխատանքները եւս կատարել են տարբեր հեղինակներ: Martin Vardazaryan and Richard Gidachyan Մատենաշարը ցուցադրվել է Մոսկվայում անցկացվող գրքերի միջազգային ցուցահանդեսին: ԱՊՀ տարածաշրջանի ամենամեծ գրախանութներից մեկը` “Բիբլիո-Գլոբուսը” գնել է 425 օրինակ, որոնք բավական արագ վաճառվում են: Գրախանութի տնօրենը հայտնել է, որ նման ձեւաչափի գիրք-ձայնասկավառակ դեռեւս չեն ունեցել: Գիրք-ձայնասկավառակի արժեքն է 2000 դրամ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի  /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW