×


“Ուրիշ” բենդ

“Ուրիշ” բենդ

“Պապայիս փողերով չեմ ուզում հաստատվել” Նրանք ձեր իմացածներից չեն. ֆինանսական խնդիրներ չունեն, նշում են` կրեատիվ մտածելակերպ ունեն, ու քանի որ “դեմքով էլ մռութ են”, նպատակներին կհասնեն:): Սեպտեմբերի 19-ին “Ուրիշ” բենդը “Էն անգամվանից էլ ուրիշ” խորագրով համերգ տվեց: “Ուրիշների” երկու տարվա աշխատանքը լսելու ու գնահատելու էր եկել լրիվ ուրիշ հանդիսատես:): “Ուրիշ” բենդ “Ուրիշ” դառնալու համար 17-ից 19 տարեկան պետք է լինես, ռեփ ու ուրիշ լիքը բաներ սիրես:): Հիմա նախագծում ուրիշ 20 հոգով են, ներկայացնում են ջազի, բլյուզի, հիփ-հոփի եւ ռեփի խառնուրդ: “Բայց ինչ-որ մի տեղից ցրած նյութ չի, ոտքից գլուխ մեր կողմից է ստեղծվում երաժշտությունն ու ադապտացվում հայ լսարանին”,- նշում են ուրիշները: Ամենափոքր “ուրիշն” ու “Ուրիշ” նախագծի գաղափարի հեղինակը Տիգրան Մնացականյանն է, “Ժող”-ում ֆինանսներ եւ վարկ է սովորում, ռեփ կարդում, նվագողներն էլ կոնսերվատորիայի ուսանողներ են: Բոլորով ռեփին որպես կյանքի ճշմարիտ ուղի են նայում. կատակում եմ:): Տղաները պարզապես ռեփը արվեստ են համարում:): “Ուրիշ” բենդ Ոստիկաններին հայհոյելը հանրաճանաչության ուղի՞:) “Ազիզ, կյանքս, ինչ լավն եմ. կարողացա աղջիկ կպցնել ու նման այլ թեմաներով մեկից մեկ կարող ենք հանդես գալ, խմելու, թմրամոլության մասին երգել, կամ ոստիկաններին հայհոյել ու ընդհանրապես հանրաճանաչ դառնալ, բայց դրանով ոչինչ չի որոշվում: Եթե երեք րոպե հայհոյես, ոչ ոք քեզ չի լսի, մենք ուզում ենք մեր տեսակետը, մտածմունքներն ու ապրելաոճը ներկայացնել”,- ասաց “ուրիշ” Տիգրանը: “Ուրիշ” բենդ DJ Սերժոն` ուրիշների համար:) “Ուլիխանյան” ակումբում “Ուրիշ”-ը բեմադրված live շոու էր ներկայացնում: “Կենդանի ասելով` բոլորը  “Կատուների” Վահագն Հայրապետյանի համերգն են պատկերացնում, բայց այդպես չէ: Լիքը ջահելներ կան, ուզում են ինչ-որ բան անել, բայց քանի որ չեն գնում Սերժոյին հինգ հարյուր հազար տան, որ իրենց համար բիթ հավաքի, անտեսվում են: Ես ուզում եմ ապացուցել, որ մեր ուժերով էլ ամեն ինչի կհասնենք”,- նշեց Տիգրանն ու հավելեց. “Դուդուկ չենք հնչեցնում, որ չասեն` ես են տղերքը չե՞ն, որ դուդուկի տակ երգում են, եթե համապատասխան թեմա լինի, նոր կօգտագործենք”: “Ուրիշ” բենդ “Կեղտոտ աղջիկները” Տիգրանին “հասնելու” միջոց չունեն :) “Օդերով” երգը թմրամոլության մասին չէ, արվեստը սիրելու թեմայով է, “Կապ չունի” երգի վերնագիրը երգի հետ կապ չունի:): Ընդամենը մի “կեղտոտ” երգ ունեն, “Կեղտոտ աղջիկ” է կոչվում, որ իմանաք` համբուրելը, ակնարկները Տիգրանի դեպքում չեն անցնում:): “Ուրիշ” բենդը եւս երկու ռեփեր ունի` Ական եւ Սոլլոն: “Հարուստ լինել` չի նշանակում քեզ վատ պահել” Տիգրան Մնացականյանը ապացուցելու բան ունի. “Ռեփը ինձ համար քուչա չի, ուղղակի չեմ տեսել դա: Մոսկվայում եմ մեծացել, մտածելակերպս մեղմ է, ապահով կյանքով եմ ապրում, բայց հարուստ լինել` չի նշանակում քեզ վատ պահել, ես կոնկրետ դրա վրա եմ հիմնվում”: “Ուրիշ” Ռեփ կարդացող Տիգրանը չի ցանկանում հոր գումարները ներդնելով շոու-բիզնես մտնել, փորձում է ինքնուրույն հաստատվել. “Ամեն ինչ ընտանիքից այն կողմ եմ անում, չեմ ասում` պապ, 40 հազար տուր, որ երգ ձայնագրեմ: Այդ հնարավորությունը պահեստում եմ պահում ու դեռ չեմ օգտագործում` թու, թու, թու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW