×


“Պահանջվում է միլիոնատեր 2’’

“Պահանջվում է միլիոնատեր 2’’

Նույն դերասաններով նոր ֆիլմ կնկարահանվի:) Ամռան առաջին ամսվա վերջին օրը` հունիսի 30-ին, “Շարմ Հոլդինգ’’ ընկերությունը եւ “Արմենիա TV’’-ն հայտարարեցին նոր` “Պահանջվում է միլիոնատեր 2’’-ի նկարահանումների մեկնարկի մասին: Ֆիլմի ստեղծագործական եւ պրոդյուսերական կազմը նույնն է: Ու չնայած որ գլխավոր դերում կրկին հանդես է գալիս Հովհաննես Ազոյանը, սա առաջին ֆիլմի շարունակությունը չէ. սյուժետային որեւէ կապ չկա, պահպանված են միայն ընտանեկան ֆիլմի ավանդույթները:): Ani Petrosyan, Ani Yeranyan and Naira Movsisyan Գլխավոր դերում է նաեւ ֆրանսահայ հայտնի ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը, ով առաջին` “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմում մեծահարուստ հայրիկի դերում է: Գլխավոր դեր այս անգամ չի ստացել Միշոն, սակայն մի շտապեք ինչ-որ սկանդալ փնտրել:). ռեփերը որեւէ խնդիր չունի նկարահանող անձնակազմի հետ եւ շատ հնարավոր է, որ էպիզոդային դերով հանդես գա: Իսկ նման դերերը շատ են, այնպես որ, հայտնիների ու սիրվածների անուններ ֆիլմի ցանկում շատ են լինելու: Դեռ առաջին ֆիլմի պրեմիերայից առաջ Հովհաննես Ազոյանը կատակել էր, որ ֆիլմը պետք է, անպայման, գերազանցի Ջեյմս Կամերոնի “Ավատար”-ին: Հետո պարզվեց, որ երեւանյան կինոթատրոններում “Պահանջվում է միլիոնատեր’’ ֆիլմի դիտողները, իրոք, շատ ավելի են եղել:): Հենց դա էլ խթան է հանդիսացել պրոդյուսերական խմբի համար շարունակել նախագիծը: Hovo “Պահանջվում է միլիոնատեր 2’’-ը նոր ֆիլմի աշխատանքային անվանումն է: Նկարահանումներն իրականացվելու են Հայաստանում: Գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը, նույն ինքը` Հովոն, համոզված է, որ սցենարային փոփոխություններ կլինեն, որովհետեւ նկարահանման ընթացքում իմպրովիզներն ու հանպատրաստից հումորները անպակաս են: “Երկրորդ ֆիլմը առաջինից ուժեղ պետք է լինի: Այս մեկի սցենարն ավելի հետաքրքիր է: Այստեղ ավելի շատ են հումորային դրվագները, որոնք ավելի իրավիճակային են: Հենց դա է պատճառը, որ ավելի ուրախ եմ երկրորդ ֆիլմում գլխավոր դեր ստանձնելու համար’’,- ասաց Հովոն: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է “Շարմ Հոլդինգ’’-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, իսկ սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին կամ դեկտեմբերին: Ի դեպ, ֆիլմի նկարահանումների մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառման վերջում կտրվեց “Պահանջվում է միլիոնատեր 2’’ անվանումը կրող տորթը:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW