×


“Վերածնվիր, Ճապոնիա”

“Վերածնվիր, Ճապոնիա”

Հայ երգիչները` Շուշան Սարգսյանի բարեգործական նախագծում “Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ տեսա Ճապոնիայում տեղի ունեցած աղետի կադրերը: Այն ցավը, որ ապրել էի ութ տարեկանում` Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, ասես կրկին արթնացավ մեջս: Դրանից հետո ոչ ոքի հետ չկարողացա խոսել, մտա սենյակս, եւ մի քանի րոպեից արդեն պատրաստ էր երգի երաժշտությունը: Նույն օրը երեկոյան զանգահարեցի Իննա Մկրտչյանին եւ խնդրեցի գրել անգլերեն խոսքերը, համաձայնեց: Գործիքավորումն էլ կատարել է Դավիթ Դավթյանը”,- BRAVO.am-ին պատմել է Շուշան Սարգսյանը: Artyom Abovyan and Susanna Petrosyan Երգահան եւ երաժշտագետ Շուշան Սարգսյանը “Վերածնվիր, Ճապոնիա” խորագրով բարեգործական նախագիծ է իրականացնում, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է հենց աղետի գոտուն: Համանուն երգը կատարում են Սոնա Շահգելդյանը, Մհերը, Նելլին, Լանա Խաչատրյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Սարգիս Մանուկյանը եւ Լիանան: “Չեմ ցանկացել հայկական տարբերակով լացացնել: Վիշտ տեսնողները պետք է շարունակեն ապրել. երգի ողջ իմաստը դրանում է: Այո, աղետ է տեղի ունեցել, բայց կյանքը շարունակվում է: Գուցե երկրաշարժն ու ցունամին պատճառ էին նրա, որ շատ ենք շահագործում մեր հողը, երկրագունդը, իսկ պետք է ավելի նրբորեն մոտենալ: Երգի մեջ էլ ասվում է` “Վերածնիր քո հոգին, Ճապոնիա, եւ մի տխրիր, վերականգնվիր...”,- ասաց Շուշան Սարգսյանը: Ina Mkrtchyan and Shushan Sargsyan Երգահանի խոսքերով` “Վերածնվիր, Ճապոնիա” ստեղծագործությունը դուր է եկել ճապոնացիներին, քանի որ “լավատեսական երգ է, իսկ նրանք լավատես մարդիկ են:)”: Երգի հիման վրա օրերս տեսահոլովակ էլ է նկարահանվել: Ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, Շուշանը նշում է` գրաֆիկական մոնտաժի միջոցով են փորձելու ցույց տալ վերածնունդը. “Երգիչների հատվածները տաղավարում ենք նկարել: Ոճաբանը Արմինե Գեւորգյանն է: Իմ հատվածները, որտեղ ես դաշնամուրի մոտ եմ, նկարահանվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում”: “Վերածնվիր, Ճապոնիա” տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 11-ն, երբ լրանում է Ճապոնիայում տեղի ունեցած աղետի 7-րդ ամիսը: Lana Khachatryan Երգահանը նշել է` երգը տեղադրված է  Սենդայ քաղաքի պաշտոնական կայքէջում:  Շուշանը նպատակ ունի այն ձայնագրել նաեւ արտասահմանյան արտիստների հետ, “Վերածնվիր, Ճապոնիա”-ն կկատարեն նաեւ ճապոնացի երգիչները, գուցե  համատեղ նախագիծ էլ արվի, որի հասույթը եւս կուղղվի աղետի գոտուն: Նշենք, որ Շուշան Սարգսյանն ավարտել է Խարկովի եւ Երեւանի պետական կոնսերվատորիաները, աշխատել է Տիգրան Մանսուրյանի հետ, ստեղծագործում է ինչպես դասական, այնպես էլ էստրադային ոճերում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Շուշան Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW