×


Անահիտ Կիրակոսյան. «Ամենահաճելին Մելաձեի զարմացական արձագանքն է»

Երեկվանից սոցհարթակներում նորից քննարկում են, թե որքան լավ է երգում դերասանուհի, հաղորդավար Անահիտը Կիրակոսյանը: Շատերը գիտեն, որ նա բավական լավ է կիթառ նվագում ու նաեւ երգում, իսկ այս անգամ զուգերգ է կատարել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վալերի Մելաձեի հետ:

Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է՝ սիրված երգչի հետ ելույթ ունենալը հաճելի փորձառություն էր:

«Առհասարակ, երգիչներին բեմում ձայնակցելու սովորություն ունեմ: Այս անգամ ինձ միջոցառում էր վստահվել, որին հրավիրված երգիչը Վալերի Մելաձեն էր: Նա փայլուն արտիստ է ու հետը երգելը շատ յուրահատուկ էր: Ամենահաճելին իր արձագանքն էր, տեսանյութերում էլ պարզ երեւում է՝ ինչպես է զարմանում: Որպես հաղորդավարի արդեն տեսել էր երեկոյի ընթացքում, բայց զարմացավ, երբ միացա իրեն: Այդ դրվագը միանգամից շատ մեծ արձագանք գտավ, ու մարդիկ հենց իր զարմացած արձագանքի մասին են խոսում ու նաեւ շատ լավ մեկնաբանություններ գրում: Շատ դրական էներգիա եմ ստացել այդ հոլովակի տարածվելուց հետո»,- խոստովանել է Կիրակոսյանը:





Նա ավելացրել է, որ շատ է սիրում ոչ միայն Վալերի Մելաձեին, որի երկրպագուն է փոքր տարիքից ու բոլոր երգերն անգիր գիտի, այլ նաեւ նրա եղբորը՝ շատ հիթերի հեղինակ Կոնստանտին Մելաձեին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW