×


“Փեսացուն կրկեսից”

“Փեսացուն կրկեսից”

Արկածային կատակերգությունն արդեն մեծ էկրանին է :) Հովոյի ու Միկկի կապիկի մասնակցությամբ արկածային կատակերգության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է : Սիրային եռանկյունին, լրտեսական կրքերն  ու անհավանական զուգադիպությունները դարձել են այս ֆիլմի հիմքը: Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է “Շարմ հոլդինգ” ընկերության “Փեսացուն կրկեսից” գեղարվեստական նոր ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել  ֆիլմի դերասանական ու ստեղծագործական կազմը, մի շարք դերասաններ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Rozi Avanesova and Hovhannes Azoyan Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյան է, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, սցենարի հեղինակները` Աշոտ Աբրահամյանը, ռեժիսորն ու գլխավոր պրոդյուսերը: Դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվյեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Ֆելիքս Խաչատրյանը, A.Chilla-ն ու Նարեկ Դուրյանը: “Այստեղ կերպարս ավելի բարդ էր, ամեն մի ժեստը լուրջ կենտրոնացում էր պահանջում: Շատ ուրախ ու արտասահմանյան չափանիշներին համապատասխան ֆիլմ է` իր վառ գույներով, իրադարձությունների արագ զարգացմամբ ու սցենարական լուծումներով”,- BRAVO.am-ին ասել է ֆիլմի գլխավոր հերոսը` Հովոն, ով նկարահանումներից մեծ բավականություն է ստացել` անգամ անմիջական շփում ունենալով օձի կամ իրեն կծող Միկկի կապիկի հետ:): Ինչպես նշել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը, այն նախատեսված է ընտանեկան դիտման համար. “Ֆիլմի ստեղծման համար 300 000 դոլար է պահանջվել, այն ստեղծվել է 7 ամսում, նկարահանումներն էլ արվել են Դիլիջանում ( "Դիլիջան ռեզորտ"-ում ), Երեւանի կրկեսում, որն այժմ վերանորոգվում է եւ այդպիսին էլ չենք տեսնելու”: Serzh Avetiqyan and Ruben Jaghinyan “Փեսացուն կրկեսից” ֆիլմում դեսպանի դերակատար Սերժ Ավետիքյանը կարեւորել այն փաստը, որ Հայաստանում ամեն ինչ փոխվում է դեպի լավն ու դրականը: “Առաջ, երբ գալիս էի Հայաստան, ինձ հետ գումար էի բերում, որ ֆիլմ նկարահանենք, իսկ հիմա ինձ են հրավիրում Հայաստան, առաջարկում ֆիլմում նկարահանվել, ինչի համար ինձ վարձատրում են”,-նշել է անվանի դերասանը` հավելելով, որ իր համար միշտ հաճելի է առաջարկ ստանալն ու սցենար կարդալը. “Երբ կարդացի այս ֆիլմի սցենարն, այն ինձ դուր եկավ, միանգամից համաձայնեցի”: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռոզի Ավետիսովան էլ, ով առաջին անգամ է հանդես եկել գեղարվեստական ֆիլմում, կարեւորել է այն դերասանական խումբը, որոնց կողքին իրեն հաջողվել է ստանալ պահանջվող կերպարը: Սոս Ջանիբեկյանին էլ է հաճելի եղել մասնակցել ֆիլմի նկարահանումներին. “Ի սկզբանե սցենարն ինձ շատ հետաքրքրեց, կերպարս գլխավոր դերում չէ, բայց հաճելի էր այն կերտել”: A.Chilla Ֆիլմի ավարտին սպասասրահում եւս կրկեսային տրամադրություն է եղել:). պրեմիերային չէին կարող ներկա չլինել մյուս հերոսները` Միկկի կապիկն ու “սիրահարված” օձը: Հատուկ հյուրերին ուղեկցել են կրկեսից կինոթատրոն եկած ծաղրածուներն ու կրկեսային արվեստին տիրապետողները,  ովքեր ֆիլմի սաունդթրեքերի  հնչյունների ներքո ցույց են տվել  իրենց հմտությունները: “Փեսացուն կրկեսից” ֆիլմը կցուցադրվի քաղաքի կինոթատրոններում: Ստեղծագործական կազմի հավաստմամբ այն հավակնում է կրկնել “Միլիոնատիրոջ” հաջողությունը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW