×


“Ֆոտո-որսորդություն”

“Ֆոտո-որսորդություն”

Մերկ կանայք հանուն “մերկ” ճշմարտության :) Ուկրաինայում Վրաստանի դեսպանության աշխատակիցները ծեծել են FEMEN-ի ակտիվիստներին ու լրագրողներին: Այսպես է ավարտվել “No Pictures- No Democracy” լրագրողական միջազգային ընկերությանն աջակցելու նպատակով հուլիսի 18-ին կանանց շարժման կազմակերպած “Ֆոտո-որսորդություն” խորագրով խաղաղ ակցիան: “Ֆոտո-որսորդություն” Նախագիծը կազմակերպվել էր` աջակցելու Վրաստանում այսպես կոչված “լուսանկարիչների գործով” կասկածի տակ գտնվող ֆոտոլրագրողներին: FEMEN-ը միացել է միջազգային ընկերությանը, որպեսզի վրացի լուսանկարիչների դատավարությունը օբյեկտիվ եւ անաչառ ընթանա: Վերջիններիս կասկածում են Ռուսաստանի օգտին իրականացվող լրտեսության մեջ: Դեսպանատան աշխատակիցը բռունցքներով հարվածել է ակտիվիստներին եւ փորձել ջարդել լրագրողների տեխնիկան: FEMEN նախագծի մասնակիցների կարծիքով` հենց այդ գործողություններն էլ ապացուցել են, որ Թբիլիսին մեդիաֆոբ է, այսինքն` վախ ունի ԶԼՄ-ից: “Ֆոտո-որսորդություն” Այս պատմությունը զվարճալի եւ հետաքրքիր կողմ էլ ունի. FEMEN նախագծի ակտիվիստները ակցիաներին մասնակցում են մերկ վիճակում: Հենց այդ լուսանկարներն ու միջադեպի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել BRAVO.am-ում :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www. femen.livejournal.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին