×


Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ

Գնել Ուլիխանյանի կինը՝ տեսահոլովակում նկարահանվելու եւ ամուսնու արձագանքի մասին

Օրերս տեղի ունեցավ Ռաֆֆի Ալթունյանի «Կյանքիս թագուհի» նոր երգի պրեմիերան: Տեսահոլովակի հերոսները Գնել Ուլիխանյանն ու կինն են: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը խոսել է կնոջ դեբյուտի մասին, իսկ Աննան պատմել է, թե ինչպիսին է եղել ամուսնու արձագանքը:

«Ռաֆֆիի առաջարկը միանգամից եմ ընդունել, քանի որ ընկերներին չեն մերժում: Քննարկում էինք՝ ով կարող է լինել հերոսուհին, նաեւ կարեւորում էինք, որ խաղը բնական լինի: Գիտեի, որ Անուկին դուր կգա առաջարկս, Ռաֆֆին էլ միանգամից համաձայնեց»,-նշել է նա ու կեսկատակ-կեսլուրջ հավելել.«Իմ կողքին լինելով՝ կինս արդեն այս ոլորտում է: Կարծում եմ՝ ստացանք այն, ինչ ռեժիսորն էր ուզում»:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Աննա Դալլաքյանի խոսքով՝ ամուսինը շատ է օգնել իրեն նկարահանման ժամանակ.«Եթե նկատի ունենանք, որ դերասանուհի չեմ, կարծում եմ՝ գոհ է: Ինձ համար հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ էի նկարահանվում, իսկ Գնելն այնպես էր անում, որ մոռանում էի տեսախցիկների մասին»:

Ի դեպ, տեսահոլովակի վերջին կադրում նկարահանվել է նաեւ Գնելի եւ Աննայի դուստրը.«Նա ամբողջ օրը մեր կողքին է եղել: Սա նաեւ մեր աղջկա առաջին նկարահանումն էր:)»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW