Ելենա Վարդանյանը երկու ամսից ավելի է՝ վայելում է մայրության բերկրանքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրա առաջնեկը լույս աշխարհ է եկել փետրվարի 2-ին: Մեզ հետ նախորդ զրույցում դերասանուհին նշել էր, որ ինքն ու ամուսինը նախընտրում են դեռեւս չհրապարակել փոքրիկի լուսանկարները, սակայն գայթակղությանը չեն դիմացել:):
Ալեքսանդրի առաջին լուսանկարներով երջանիկ մայրիկը կիսվել է սոցցանցային իր էջերում:
Փոքրիկ Ալեքսանդրը
Դերասանուհին երկու ամսվա ընդմիջումից հետո վերադարձել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ.«Քանի որ երեխայիս խնամքի հարցում ամուսինս ու ծնողներս օգնում են, կարող եմ ինձ թույլ տալ նախատեսվածից ավելի շուտ անցնել գործի: Խաղացանկային հիմնական դերերս վերականգնել եմ, նաեւ շուտով նոր ներկայացումներ են բեմադրվելու, որքան գիտեմ՝ ես էլ զբաղվածություն կունենամ»,-ասել էր նա:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ketikyan Photo & Design Studio


×
10,669





