×


Ինքնաբավարարման օվկիանոսում

Ձեռնաշարժությունն այն երեւույթն է, որն անում են բոլորը, բայց դրա մասին խոսում՝ քչերը: Ձեռնաշարժությամբ զբաղվող մարդիկ` ժպտացե՛ք եւ խորը շունչ քաշեք, քանի որ դուք չեք ապրում Իդոնեզիայում, այլապես կգլխատվեիք ինքնաբավարարմամբ զբաղվելու պատճառով:


Մինչ նախորդ դարը մարդիկ հավատում էին, որ ձեռնաշարժությունից անգամ կարելի է կուրանալ, որն, իհարկե, այդպես չէ: Ձեռնաշարժությունից հետո մարդու հոտային ընկալումն ուժեղանում է: Ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենը ժամանակին դասախոսություն էր կարդում ձեռնաշարժության օգտակարության մասին: Իսկ ահա հոգեբանները կարծում են, որ ձեռնաշարժությամբ զբաղվող կանայք ավելի ինքնավստահ են:

1995 թ-ից մայիսի 7-ը նշվում է որպես Ձեռնաշարժության միջազգային օր: Այս չափազանց նուրբ եւ ինտիմ թեմայի մասին որոշ օգտակար մանրամասներ կպարզենք Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանից:

Ի՞նչ է ձեռնաշարժությունը

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, օնանիզմ, ինքնաբավարարում) ձեռքերի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ եւ հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ:
Դեռեւս վաղ հասակից…


Այս երեւույթը վաղ պատանեկան հասակում ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման դրսեւորումները: Սովորաբար սա դիտվում է մինչեւ 10-12 տարեկան հասակը, որը բավականին մեծ խնդիր է ծնողների համար:

Սկզբնական շրջանում երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում սեփական սեռական օրգանների նկատմամբ, բայց երբ սեռական օրգանների վրա սեւեռվում է ձեռքով մանիպուլյացիա, նրա մոտ գլխուղեղի կեղեւում առաջանում է ասոցացիվ կապ՝ սեռական օրգանների գրգռման եւ հաճելի ինքնազգացողության միջեւ: Ժամանակի ընթացքում սա բերում է կրկնության: Եթե սկզբնական շրջանում երեխան դա անում է գաղտնի, առանց ծնողների ներկայության, ապա հետագայում դա կրում է այնպիսի սեւեռուն բնույթ, որ կրկնվում է շրջապատի ներկայությամբ:

Բժշկական տեսանկյունից՝ այն հանգեցնում է նյարդային համակարգի եւ հոգեկան աշխարհի խանգարման: Նման երեւույթ, ըստ մասնագետի, գրանցվում է այն բոլոր դեպքերում, երբ երեխան դուրս է մնում ծնողների ուշադրությունից: Երեխաների շրջանում նման երեւույթի հայտնաբերումը պարտադիր ենթակա է բուժման. Նման դեպքերում արգելվում է ծնողներին ծեծել երեխաներին, քանի որ ուժի գործադրումը կարող է ֆիքսվել նրա կենտրոնական նյարդային համակարգի ենթակեղեւում եւ ցավային գրգիռների հետ տալ ասոցացիվ կապ: Անհրաժեշտ է երեխային պահել ուշադրության կենտրոնում, լցնել նրա ամբողջ օրը:


Ամուսնանալուց հետո…

Ձեռնաշարժության երեւույթ նկատվում է նաեւ դեռահաս տարիքում, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը: Սեռական ոլորտի կենսաբանական ձեւավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կայուն սեռական կյանք: Ըստ էության՝ գոյություն ունի սեռական եւ սոցիալական հասունացումների տարանջատում: Երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռեւս սոցիալական եւ իրավաբանական իրավունք չունի՝ մտնելու ամուսնական կապի մեջ, այդ պատճառով ի հայտ է գալիս ձեռնաշարժության այս տեսակը՝ որպես փոխարինիչ սեռական կյանքին: Այս տեսակը ամենահաճախ հանդիպողն է տղաների շրջանում, որը հիվանդություն չէ, եթե չի գրավում օրվա ամբողջ ռեժիմը, խիստ հաճախ չի կրկնվում: Ամուսնանալուց հետո այս երեւույթը պետք է չկրկնվի, վերածվի սեռական ռեգուլյար կյանքի:

Ձեռնաշարժությունը կարող է սեռական խանգարումների պատճառ դառնալ


Ձեռնաշարժությունը մի երեւույթ է, որը կարող է ինչպես իրական, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ: Պատճառն այն է, որ գոյություն ունեն ձեռնաշարժության որոշ տեսակներ, որոնք համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը:

Թվերի լեզվով…

Հետազոտությունների համաձայն, տղաները մոտավորապես 25 տարեկան հասակում դադարեցնում են ձեռնաշարժությունը, քանի որ ունենում են ռեգուլյար սեռական կյանք, իսկ կանանց մոտ՝ ընդհակառակը, տոկոսը տարիքի հետ բարձրանում է եւ առավելագույն տոկոսի է հասնում 30-50 տարեկան հասակում: Ամերիկյան գիտնականների տվյալներով, 30 տարեկան կանանց մոտ 60 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ձեռնաշարժություն:

Առաջարկում ենք մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը


Պատրաստեց Կ.Ա.-ն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW