Իվետա Մուկուչյանը հոկտեմբերի 14-ին նշել է ոչ միայն 2794 տարեկան Էրեբունի-Երեւանի տարեդարձը, այլ նաեւ իր ծննդյան 26-ամյակը:): Oրերս Հայաստան վերադարձած երգչուհին մտերիմների հետ է անցկացրել երեկվա իր օրը:
Իվետա Մուկուչյանը
“Քանի որ նոր եմ վերադարձել Երեւան ու չէի հասցնի մեծ հավաքույթ կազմակերպել, ընկերներով հավաքվեցինք… Այս տարի ամեն ինչ շատ լավ ստացվեց, նույնիսկ անակնկալ մատուցեցին Գերմանիայում բնակվող բարեկամներս` միանալով մեզ:)”,-նշել է նա:
Իվետան նաեւ հետեւյալն է հավելել. “Տարեցտարի զգում եմ, որ անհամբեր չեմ սպասում ծննդյանս օրվան, բայց հետաքրքիրն այն է, որ ամեն տարի հետ նայելիս զարմանում եմ, թե ինչքան եմ հասունացել եւ ամեն ինչ այդ հասունությամբ եմ վայելում”:
Իվետա Մուկուչյանը
Ծննդյան օրվա առթիվ երգչուհին որոշել էր իր նոր տեսահոլովակի` “Freak”-ի պրեմիերան անել, բայց այն կցուցադրվի մի քանի օրից. “Անակնկալս մի փոքր ուշացավ: Միգուցե հաջորդ տարի ոչ թե ընկերական շրջապատով, այլ երկրպագուներիս հետ նշեմ տարեդարձս”:
Ի դեպ, Իվետան հաջողությամբ շարունակում է պայքարը գերմանական “The Voice” մրցույթում, որը կցուցադրվի հոկտեմբերի 18-ից: Օրեր անց նա կրկին վերադառնալու է Գերմանիա, բայց մինչ այդ BRAVO.am-ը կներկայացնի այս երգչուհու հետ նոր հարցազրույց եւ ֆոտոշարք:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: