Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր եռագրության երկրորդ հատվածը, որը կրում է «Rich Bitch» խորագիրը։ Ինչպես առաջինը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ մասը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։
Նոր երգը ռեփային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի, դիրքի փնտրտուքի եւ երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, նա շարունակում է իր ուղին, շարունակում է պայքարել եւ հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։
Ինչպես եռագրության առաջին հատվածում, այնպես էլ «Rich Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում միայն։
Կադր՝ «Rich Bitch» հոլովակից
Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձեւավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոն, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշնը»։
Եռագրության երրորդ եւ եզրափակիչ հատվածը կներկայացվի առաջիկայում` ապահովելով թեմայի հանգուցալուծումը։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: