Համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի դրան հատուկ օր չնվիրել եւ տոնական օրով չհամբուրվել: Համենայնդեպս, այսպես են կարծում աշխարհի մի շարք երկրների բնակիչներ:):
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
Այսօր Համբույրի միջազգային օրն է: Տոնի հեղինակները XIX դարի բրիտանացիներն են:): Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը եւս պաշտոնապես ընդունել է այս տոնը: Հուլիսի 6-ին տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մրցույթներ: Հաճախ խաղարկվում են տարբեր մրցանակներ ամենաերկարատեւ, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար:
Ի դեպ, 1990 թվականին նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Ա. Վոլֆրամը 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8000 հոգու՝ յուրաքանչյուրին 3,6 վայրկյան: Իսկ էկրանային առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին, համբուրվել են Մեյ Իրվինը եւ Ջոն Ռայը:):
Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանը
Հանրությունը հետաքրքրությամբ հետեւում է լրատվամիջոցների կազմած տպավորիչ համբույրների ցուցակներին: Մեր ընթերցողներին տարբեր տարիների ներկայացրել ենք հարսանեկան համբույրների “Արքայական եւ աստղային տասնյակը” եւ ոչ միայն:):
Քեթրին Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը
Հիշեցնենք նաեւ, որ համբույրների թեմայով է եղել “United Colors of Benetton”-ի` “Unhate” կարգախոսով խիզախ ու սկանդալային գովազդային արշավը` միտված հիշեցնելու, որ հաճախ ատելությունից սեր հենց մեկ քայլ է: Ընկերության գովազդային լուսանկարներում կատարվում է այն, ինչն իրական կյանքում անհնար է պատկերացնել. աշխարհի մեծանուն քաղաքական գործիչները համբուրում են միմյանց շուրթերը:
Անգելա Մերկելն ու Նիկոլա Սարկոզին
Մի զլացեք համբուրվել նաեւ վաղն ու տարվա մնացած բոլոր օրերին:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: