×


Մառա Սարուխանյանը սպասում է երկրորդ բալիկին

Մառա Սարուխանյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է. շուտով լույս աշխարհ կգա նրա երկրորդ երեխան: Սերիալային դերասանուհու տրամադրած նոր լուսանկարներում երեւում է նրա կլորացած փորիկը: Մառան մեզ հետ զրույցում խոսել է ինչպես դստեր, այնպես էլ ապագա փոքրիկի մասին:

«Հղիության 8-րդ ամսում եմ, իսկ սեռը որոշել ենք իմանալ ծնվելուց»,-BRAVO.am-ին ասել է նա:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Մառան նշել է, որ արդեն անհամբեր են.«Շատ երջանիկ եմ: Տարին շատ ուրախ եմ սկսել, քանի որ փետրվարին կծնվի իմ բալիկը: Այս անգամ էլ որոշեցինք, որ Մոսկվայում ունենամ փոքրիկին»:

Նա ասել է նաեւ, որ հեշտ է խնամել դստերը՝ Ալեքսանդրային, ով շատ ուրախ երեխա է՝ առանց կամակորությունների: Ինչ վերաբերում է ամուսնուն, Մառան նշել է, որ հոգատարության պակաս չի զգում.«Ամեն հարցում կողքիս է: Երջանիկ է, որ երկրորդ անգամ հայր է դառնալու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW