×


Մարիամ Շահինյանի եւ դուստրերի տոնական ֆոտոշարքը

Մարիամ Շահինյանն իր աղջիկների հետ Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Թե ինչու ամուսինը չի միացել իրենց, որտեղ են այս տարի նշելու Նոր տարին, ինչ են փոքրիկները խնդրել Ձմեռ պապից, եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք դերասանուհու հետ, պարզել, որ նա նաեւ ստեղծագործական նորություն ունի:

«Որոշեցինք այս տարի ավելի շուտ պատրաստվել Ամանորին եւ ֆոտոշարքն անել աշնան վերջին օրերին: Միշտ թողնում էինք վերջում եւ այդպես էլ չէր ստացվում իրականացնել: Ամուսինս, ինչպես միշտ, աշխատանքային զբաղվածության պատճառով չկարողացավ մեզ միանալ»,-պատմել է Մարիամը:

Մարիամ Շահինյանը` դուստրերի հետ


Պարզվում է` երեխաները շատ չար են եղել տաղավարում. «Հազիվ ենք այսքան կադրը ստացել: Արփիի քունը տանում էր, Լյուսին` ակտիվ էր»,-ասել է Մարիամը եւ նշել, որ այս տարի Ձմեռ պապին նամակ չեն գրելու.«Ֆոտոշարքի ժամանակ տեսնելով Ձմեռ պապին` միանգամից իրենց ցանկությունները հայտնեցին: Արփին «Մինի Մաուս» է ուզել, իսկ Լյուսին` գրիչ. տանը նրան արգելում ենք գրիչ վերցնել, որովհետեւ դրանով կներկի բոլոր պատերը:)»:

Մարիամ Շահինյանի դուստրերը


Մարիամը պատմել է նաեւ, որ չեն կարողանա արտերկրում նշել Ամանորը. «Նախատեսում էինք որեւէ երկիր գնալ, սակայն առաջարկ եմ ստացել խաղալ «Սառցե սիրտը» ներկայացման մեջ. մարմանվորելու եմ Էլզային: Վաղուց եմ նման առաջարկ ունեցել, պարզապես աղջիկս նոր էր ծնվել, եւ չէի կարող տնից այդքան երկար ժամանակով բացակայել: Այս տարի որոշեցի ընդունել հերթական առաջարկը, ամուսինս էլ դեմ չեղավ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport