×


Մովսես Նիկողոսյանն ամուսնացել է

Մովսես Նիկողոսյանի կատարած խոստումն ու հարսանեկան լուսանկարները

BRAVO.am-ը պատմել է, որ Մովսես Նիկողոսյանն ու սիրելին հունիսի 5-ին պսակադրվել են: Ամուսնությունից հետո դերասանն առաջինը մեզ հետ զրույցում է խոսել տոնական օրվա մասին եւ լուսանկարներ տրամադրել:

Զույգի հարսանիքի օրը պատահական չի ընտրվել.«Որոշեցինք Օվսաննայի ծննդյան օրն ամուսնանալ, քանի որ իմ տարեդարձի օրն էլ խնդրել էի նրա ձեռքը` այսպես կոչված խնամախոսության ժամանակ»,-ասել է Մովսեսը:

Մովսես Նիկողոսյանն ամուսնացել է


Մինչ հարսանիքը դերասանը մեկնել է Ռուսաստան, որտեղ էլ մինչ այս ապրել է սիրելին.«Ինչպես խոստացել էի նրան, գնացի, եւ միասին վերադարձանք հայրենիք: Հարսանիքին էլ երկար չենք պատրաստվել. ամեն բան շատ արագ եւ պատահական է ստացվել»:

Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Մովսեսի մտերիմ ընկերոջ քավորությամբ պսակադրվելուց հետո նորապսակներն իրենց միությունը ամենամոտ մարդկանց հետ նշել են երեւանյան ռեստորաններից մեկում.«Մեծ առիթ չենք արել, նույնիսկ Օվսաննայի ընտանիքի անդամները ներկա չեն եղել, սակայն իրենց շնորհավորանքներն արդեն լսել ենք, առաջիկայում էլ կգան Հայաստան եւ որոշ ժամանակ այստեղ կլինեն»,-պատմել է Մովսեսը:

Օվսաննայի եւ Մովսեսի պսակադրությանը


Դերասանը նշել է նաեւ, որ ինքն ու կինն ապրելու են Հայաստանում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին