×


Որսա՛ Ամանորի ամենահաճելի ակնթարթները Երեւան Մոլի հետ

Տաք ըմպելիքների հյուրասիրություն, տպավորված փոքրիկներ, տոնական տրամադրությամբ վարակված մեծեր, շքեղ հրավառություն, ամանորյա գեղեցիկ զարդարանքներ, նամակների սպասող ու սիրով լուսանկարվող Ձմեռ պապ: Լապլանդիա շտապել պետք չէ: Այս ամենն իր այցելուների համար կազմակերպել է «Երեւան Մոլը»` փոխարենն ակնկալելով, որ դու կորսաս ակնթարթն ու կդառնաս տարվա ամենահրաշալի տոնի մի մասնիկը: Այդ մասին կհուշեն նաեւ մոլում փակցված պաստառները` «Catch the Moment»:

«Երեւան Մոլ»-ում նախատոնական տրամադրություն է


Քաղաքին տոնական տրամադրությունն առաջինը տվեց «Երեւան Մոլը»` դեկտեմբերի մեկին իր այցելուների ծափերի, ժպիտների ու արդեն տոնական երգացանկի ուղեկցությամբ վառելով ամանորյա լույսերն ու ազդարարելով տոնական շրջանի մեկնարկը:

«Երեւան Մոլ»-ում նախատոնական տրամադրություն է


«Այսօրվանից սկսած` յուրաքանչյուր հանգստյան օր, Սանտան լինելու է «Երեւան Մոլ»-ում, հանդիպելու է հաճախորդների երեխաներին, ինչու չէ՞, նաեւ մեծ փոքրիկներին, բաժանելու է կոնֆետներ, ասելու է բարեմաղթանքներ, շրջելու է մոլում: Ձմեռ պապիկի բազկաթոռը տեղադրված է հենց մուտքի մոտ, բոլոր ձեւավորումներն էլ վերջնական ավարտված են եւ կմնան մինչեւ հունվարի 13–ը: Կարգախոսն է` «Որսա՛ ակնթարթը» (Catch The Moment)»,- նշեց «Երեւան Մոլ»-ի մարքեթինգային միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

Երեւան Մոլի նոր նվեր քարտը


«Երեւան Մոլ»-ի ամանորյա ամենամեծ անակնկալներն են սահմանափակ քանակությամբ նվեր քարտերն ու սպասվող մրցույթը: Դրա դիզայնի ու կրեատիվ լուծումների մասին խոսեց մարքեթինգի թվային նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանը.«Նվեր քարտը եւս «Catch The Moment» կարգախոսով է եւ նման է polaroid լուսանկարի դատարկ շրջանակի: Սա հնարավորություն կտա մարդկանց քարտը պահել որեւէ իրի կամ տեսարանի վրա եւ այն լուսանկարելով` որսալ ակնթարթը: Հետո այդ բոլոր լուսանկարները մեր հաճախորները կարող են օգտագործել՝ մասնակցելով ֆոտոմրցույթին: Ընդամենը մի քանի օրից հասանելի կլինի նվեր քարտերի կայքը, որտեղից հաճախորդները կկարողանան այն օնլայն ձեռք բերել, ինչպես նաեւ հենց այնտեղ կկարողանան տեղադրել այս շրջանակով արված լուսանկարները: Մրցույթի կանոնները կայքում ներկայացված կլինեն, իսկ հաղթող երեք մասնակիցները ստանալու են նվեր` instax Mini 9 լուսանկարչական ապարատներ, որոնք հենց polaroid տեսակի են, այսինքն` ակնթարթային կտպագրեն լուսանկարները»:  

«Երեւան Մոլ»-ում նախատոնական տրամադրություն է


Տոնական տրամադրությամբ չվարակվել այստեղ ուղղակի անհնար է, եւ այս ամենը կլինի մինչեւ տոների ավարտը: Յուրաքանչյուր շաբաթ օր «Երեւան Մոլ»-ում կկազմակերպվեն միջոցառումներ՝ մյուզիքլներ, կրկեսային ներկայացումներ, տոնական համերգներ, կլինի նվերի արկղ, որի միջոցով հաճախորդներն էլ իրենց հերթին կդառնան Սանտա: Պետք է միայն այցելել «Երեւան Մոլ», գնումներ անել, լավ ֆիլմ դիտել, համեղ սնվել կամ ուղղակի շրջել առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում՝ դառնալով մեծ տոնի մի մասնիկն ու որսալ ակնթարթը:):

Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport